Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը 23-ամյա աղջկա պարանոցից պոկել է վզնոցն ու փախել
SHAMSYNAN.com-ի տեղեկություններով` հոկտեմբերի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքում քաղաքացուց գողություն են կատարել։
Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Աստղիկ Թ․-ն հայտնել է, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում իր պարանոցից անհայտ անձը քաշել պոկելով գողացել է իր ոսկյա շղթան։
Տուժողը հայտնել է նաև, որ գողություն կատարողին ինքը հավանաբար ճանաչում է, քանի որ աշխատում է խանութում։ Իր հաճախորդն է եղել և իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի նյութական վնաս։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝