⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Հարյուրավոր վարորդներ չեն կարողանում բեռները տեղ հասցնել, իսկ իրավիճակի պատասխանատու իշխանավորները Ֆեյսբուքում հրճվում են Գյումրու քաղաքապետի ձերբակալությամբ

Ներքաղաքական

100-ավոր վարորդներ ՌԴ օրենքի փոփոխության հետևանքով չեն կարողանում մուտք գործել այդ երկիր ու բեռները տեղ հասցնել, իսկ ՔՊ-ն պատգամավորներով ու Էկոնոմիկայի նախարարով, խնդրի լուծումը գտնելու, ՌԴ-ի հետ բանակցելու փոխարեն, Ֆեյսբուքում հրճվում է Գյումրու քաղաքապետի ձերբակալության թեմայով, գրել է Արման  Թաթոյանը։

«Սա է այս իշխանության դեմքը. իրենց վերապահված աշխատանքից գլուխ չհանող մարդկանց մի բան է մնում՝ անել այն, ինչ լավ աշխատում է, փորձված է՝ գեներացնել հասարակությունում ատելություն «նախկինների» նկատմամբ, որ իրենց այդ ֆոնին փառք տան։

Խնդիրն այն է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք՝ համաձայն որի, ուղևորափոխադրողներն ու բեռնափոխադրողները ՌԴ-ում կարող են մնալ օրացուցային տարվա ընթացքում 90 օր՝ նախկին 180 օրվա փոխարեն։ Շուրջ 1 ամիս է՝ բավականին լուրջ հսկողություն է ՌԴ տարածքում, քանի որ խախտումների վերացման համար տրված ժամկետը լրացել է, տասնյակից ավելի բեռնափոխադրողների արգելվել է ՌԴ մուտք գործել 5 տարի ժամկետով՝ թույլատրելի օրերի քանակը գերազանցելու համար։

Երեկ ու այսօր ինձ դիմել են այս պահին սահմանին կանգնած վարորդներ։

Մարդիկ ակնկալում են, որ Ղազախստանի օրինակով, Հայաստանն էլ բանակցի ՌԴ-ի հետ, որպեսզի մեղմացնող կարգավորումներ ընդունվեն հայաստանյան վարորդների համար։

Այս պահին կանգնած է արտահանման հիմնական ուղղությունը, տնտեսությունը, ըստ էության, կաթվածահար վիճակում է: Ըստ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության տնտեսագիտական վերլուծության` խցանումներն իրենց հերթին կարող են ազդել ներմուծման վրա, ինչը կարող է հանգեցնել առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի և գների աճի: Այս ամենն էլ, բնականաբար, հարվածելու է մարդկանց գրպանին:

Աշխատել չգիտեք, պետք է հեռանաք, որ գան մարդիկ, որոնք կարող են գործ անել ատելություն սփռելու փոխարեն` հանուն երկրի, ոչ թե հանուն սեփական իշխանության»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ