«Ժողովուրդ». Գազի գնի 69% թանկացման վտանգը «Փաստ». Իշխանությունը սեփական մեղքը փաթաթում է վախեցած հանրության վրա Մասկն անձամբ է սահմանափակել Starshield արբանյակային կապը Ուկրաինայի համար. The Wall Street Journal-ը «Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի» «Ժողովուրդ». Կան ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ «Փաստ». Քաղաքական ազատումների կոնկրետ փաստեր ներկայացվել են Փաշինյանին Այս գիշեր կար տպավորություն, որ իրանական պատերազմն ուր որ է կվերսկսվի Ողջ գիշեր Կիեւը ռուսական զանգվածային հարձակման տակ էր Ուկրաինայում պատերազմն առավելագույնս մոտ է ավարտին. Թրամփ Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ»

«Իրավունք». «Մեր ձեվով»-ի հանրահավաքը ծանր է ազդել Փաշինյանի վրա

Մամուլի տեսություն

«Իրավունք»-ը գրում է.

«Իշ­խա­նա­կան հա­մա­կար­գին մոտ կանգ­նած աղբ­յու­րը հայտ­նում է, որ «Մեր ձե­ւով»-ի հան­րա­հա­վա­քը շո­կա­յին ազ­դե­ցութ­յուն է ու­նե­ցել Փա­շին­յա­նի վրա:

­Նա մինչ այդ վստահ էր եւ ինքն ի­րեն հա­մո­զել էր, որ շնոր­հիվ իր «խա­ղա­ղութ­յան», բռնաճն­շում­նե­րի արդ­յու­քում սպաս­վող վա­խի մթնո­լոր­տի եւ հան­րա­յին հիաս­թա­փութ­յան ակն­կալ­վող ա­ճի, փո­ղոց հնա­րա­վոր է հա­նել ա­ռա­վե­լա­գույ­նը մի քա­նի հա­զար մար­դու, ա­սենք` 2-3 հա­զա­րի, ո­րը հեր­թա­կան հար­վա­ծը կդառ­նար ընդ­դի­մութ­յա­նը: Բայց ա­հա, փո­ղոց դուրս ե­կավ մի քանի ան­գամ­ ա­վելի մարդ: Եվ այդ թի­վը, որ­քան էլ ոս­տի­կա­նա­կան «հաշ­վարկ­նե­րը» փոր­ձում են փոքր ցույց տալ, ծայ­րա­հեղ վտան­գա­վոր է մի քա­նի ի­մաս­տով:

­Նախ, որ քա­րոզ­չութ­յու­նը, թե Նի­կո­լը խնդիր չու­նի, հան­գիստ կհաղ­թի ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում, սրա­նով ծանր հար­ված է ստա­նում, ո­րը կու­նե­նա հե­տա­գա է­ֆեկտ: «Խա­ղա­ղութ­յուն» քա­րոզն էլ, ո­րը մի պահ լուրջ ա­ճի դի­նա­մի­կա բե­րեց Փա­շին­յա­նին, հի­մա չի աշ­խա­տում, եւ թե ընտ­րութ­յու­ննե­րի շե­մին ինչ պատ­կեր կլի­նի, մեծ հարց է:

Երկ­րոր­դը. «Մեր ձե­ւով»-ի ներ­կա­յաց­րած 30 հա­զար մար­դու մաս­նակ­ցութ­յան ցու­ցա­նի­շը լայ­նո­րեն տի­րա­ժա­վոր­վում է ռու­սա­կան ա­լիք­նե­րում, այդ թվում` ՌԴ իշ­խա­նութ­յուն­նե­րին մոտ կանգ­նած աղբ­յուր­նե­րի հա­մա­րում ու­նե­ցող­նե­րի: Իսկ դա ա­ռա­վել քան լուրջ ա­հա­զանգ է, հաշ­վի առ­նե­լով նաեւ Թ­րամ­փի ներ­կա­յիս շրջա­դար­ձերն ու Պու­տի­նի հետ սպաս­վող հան­դի­պու­մը: «Կար­ծում եմ, «ա­տամ ցույց տա­լու» հա­մար էր, որ հենց այս պա­հին ո­րո­շե­ցին սկսել հար­ձա­կու­մը Վար­դան Ղու­կաս­յա­նի վրա»,- ա­սում է աղբ­յու­րը:

­Նաեւ, որ խոս­քը, այս­պես ա­սած, «ոտ­քի վրա» կազ­մա­կերպ­ված հա­վա­քի մա­սին է, եւ թե ինչ կլի­նի, ե­թե Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի թի­մը եր­կար ժա­մա­նակ եւ ռե­սուրս­ներ (ո­րոնք կան) ներդ­նի հա­ջորդ հա­վաք­նե­րի հա­մար, միայն նոր վա­խեր են ա­ռա­ջաց­նում:

­Հա­ջոր­դը. ե­կե­ղե­ցու դեմ զանգ­վա­ծա­յին ար­շա­վը եւս, հա­մար­վում է, որ իր դերն ու­նե­ցավ մարդ­կանց հա­կաիշ­խա­նա­կան ուղ­ղութ­յամբ ակ­տի­վաց­նե­լու հար­ցում: Ըստ այդմ, վտան­գա­վոր է դառ­նում Վե­հա­փա­ռի կա­լա­նա­վո­րու­մը: Բայց նաեւ` Փա­շին­յա­նը դա ար­դեն «ստիպ­ված է ա­նել»` վա­խի մթնո­լոր­տը սրե­լու հա­մար:

Ըստ այդմ, ո­րոշ­վել է սրել ընդ­դի­մութ­յան դեմ քա­րոզ­չութ­յու­նը` դրան տա­լով ծաղ­րի ե­րանգ: Բայց նաեւ կա այն մտա­վա­խութ­յու­նը, որ ա­ռանց այդ էլ, ա­մեն բան մին­չեւ վերջ սրված է, եւ ռե­սուրս­ներն այս­տեղ ար­դեն չեն բա­վա­րա­րում: Աղբ­յու­րի փո­խանց­մամբ` Նի­կո­լը կփոր­ձի սրել ա­հա­բեկ­չա­կան մե­թո­դի­կան: Միայն թե, այս­տեղ էլ, երբ բա­նը հա­սել է ան­գամ Վե­հա­փա­ռին կա­լա­նա­վո­րե­լու մտքին, էլ սրե­լու բան ա­ռանձ­նա­պես չի մնում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ