Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ». Արամ Ա կաթողիկոսը Գարեգին 2-ին մենա՞կ է թողնում

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Հայաստան է գործուղել Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Մեր ձեւով» շարժման ղեկավարը հայտարարեց, որ եկել են բանակցելու վարչապետի հետ, որպեսզի նա դադարեցնի ճնշումները եւ Կաթողիկոսի գահընկեցության ակցիան:

Այս տեղեկությունը տարածվեց այն բանից հետո, երբ հրապարակվեցին Կառավարության կողմից տարածված լուսանկարներ՝ վարչապետի եւ ՀՀ նախագահի հանդիպումներից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայ Առաքելական Եկեղեցու շրջանակներում անհանգստություն է նկատվում այն փաստի առիթով, որ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կարծես, բավարար ջանքեր չի գործադրում՝ կանխելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող ճնշումները։

Կարճ ասած՝ ըստ եկեղեցական աղբյուրների, Կիլիկիո Տան Կաթողիկոսությունը, կարծես, որոշ չափով հեռու է մնացել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ռեպրեսիաների դեմ պայքարից՝ կողմերի միջեւ գոյություն ունեցող երկարամյա անհամաձայնությունների պատճառով։

Այս ֆոնին հատկանշական է, որ երեկ կաթոլիկ եկեղեցում էլ Փաշինյանը ջերմ ընդունելության արժանացավ. հաղորդություն ստացավ, մոմ վառեց, հանդիպեց Հռոմի պապի հետ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ