⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ.հանուն նոր Միության» շարժումը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

Ներքաղաքական

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը խստիվ դատապարտում է ս.թ. հոկտեմբերի 20-ին վաղ առավոտից Գյումրիի քաղաքապետարանում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հանդեպ իրականացվող ակնհայտ ապօրինի գործողությունները՝ համարելով սա բացահայտ բռնապետական դրսեւորում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքապետի հանդեպ: Կատարվածը Փաշինյանի խունտայի հաշվեհարդարի քաղաքականության շարունակությունն է, որ Նիկոլը կիրառում է անխտիր բոլոր ընդդիմադիր տեղական ինքնակառվարման մարմինների ղեկավարների դեմ: Ըստ էության Հայաստանի Հանրապետությունում չի գործում տեղական ինքնակառավարման համակարգը, որը հաստատված է ՀՀ սահմանադրությամբ:

Միաժամանակ  Վարդան Ղուկասյանի դեմ իրականացվող  խայտառակ  բռնապետական գործողությունները համարում ենք որպես ապօրինի վարչախմբի  վայրագ արձագանք Գյումրու քաղաքապետի ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ արտահայտած  տեսակետների հանդեպ, որտեղ  Վ. Ղուկասյանը  ամբողջությամբ հիմնավորված հանդես է գալիս Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ Հայաստանի որպես լիիրավ ու հավասար անդամ ներգրավվելու օգտին: Սա եւս մեկ հարված միտված հայ-ռուսական  հարաբերություններին։

Շարժումը լիովին իր աջակցությունն ու սատարումն է հայտնում է ակնհայտ բռնաճնշումների ենթարկվող համայնքապետին։

Շարժման գործադիր կոմիտեի եւ խորհրդի անունից, Շարժման համակարգող Հայկ Բաբուխանյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ