Եղանակը Հայաստանում
ԵղանակՀանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ին կեսօրից հետո, 21-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» կանխատեսումներով՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 20-24-ի երեկոյան և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
