Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ո՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Հայաստանում Ձերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբան Հայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացում ԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը «Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին Փաշինյանը Ամերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ) ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը Արախչիին պաշտոնա՞նկ են անում Եվրոպան դատապարտված է. Միգրացիայի ինստիտուտը հրապարակել է սարսափելի կանխատեսում

Սառած հանդիսատես, ուշացած համերգ. ինչ է տեղի ունեցել Գուֆի համերգին

Շոու բիզնես

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում hոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ռուս ռեփեր ԱԼԵՔՍԵՅ ԴՈԼՄԱՏՈՎԻ (ավելի հայտնի է ԳՈՒՖ բեմական կեղծանվամբ) հրաժեշտի համերգը:

Ամեն ինչ սովորական կթվար, եթե չլիներ կրկին հայավարի գցոցին: Բանն այն է, որ հերթական անգամ, կազմակերպիչները թերացել են իրենց գործում եւ հանդիսատեսին թողել անհարմար վիճակում՝ դրսում կանգնած: Նախապես հայտարարված 19:00-ի փոխարեն՝ Համալիրի դռները բացվել են 22:00-ի ժամանակահատվածում: Համերգը նախատեսված է եղել սկսել տեղական ժամանակով՝  21:00-ին, մինչդեռ արտիստը բեմ է բարձրացել 22:00-ից շատ ուշ՝ այն էլ, ըստ ներկաների, ոչ սթափ վիճակում եւ ընդամենը կատարել է մի քանի հայտնի երգ, որոնք ընդանուր առմամբ տեւել են 45 րոպե:

Ըստ ներկաների, Գուֆն անգամ իր երգերը չի կատարել ամբողջությամբ եւ որոշակի տողեր ասելուց հետո՝ բարձրախոսը պահել է հանդիսատեսի ուղղությամբ, ինչն էլ զայրութ է առաջացրել շատերի մոտ:

«Գումար էինք տվել, որ դրսում սառեի՞նք, հետո ինքներս երգեինք, գնայինք տո՞ւն»,- իրենց դժգոհությունն են հայտնել ներկաները:

Բլոգեր Ժաննա Ներսիսյանը սոցցանցերից մեկում տեսահոլովակ է տեղադրել եւ գրել. «Երկու ժամ Համալիրի դռների դիմաց կանգնելուց հետո, այդպես էլ չհաջողվեց ներս մտնել»:

Իսկ մեկ այլ բլոգեր՝ Գոշ Ենոքյանը, նկար էր տեղադրել համալիրի մուտքի մոտից, որտեղ ընկերներով փաթաթված, մրսելով կանգնած են եւ այդպես էլ չեն կարողացել մտնել ներս: Նրանց թվում է նաեւ ռեփեր Դավը: Նրանք հետո՝ պարզապես թողել եւ հեռացել են:

Ստացվում է, որ նմանատիպ դեպքերն այլեւս օրինաչափ է դառնում Համալիրում, հատկապես օտարերկրյա աստղերի հայաստանյան հյուրախաղերի ժամանակ: Իսկ ահա համերգի տոմսերը բոլորովին այլ կինո է իրենից ենթադրում: Նույն տոմսով՝ QR կոդով, ներս են մտնում շատերը: Անգամ ասում են, թե  սոցցանցերում են QR-ների արտահոսք եղել, որպեսզի ցանկացողները անվճար եւ հեշտությամբ մուտք ունենային համերգին:

Ինչպես շատ հարցերում, այնպես էլ համերգ կազմակերպելու, այն ժամանակին մեկնարկելու եւ տոմսերը իրացնելու լուրջ խնդիր ունեն հայ կազմակերպիչները: Բայց ամենից ցավոտը՝ հայ հանդիսատեսի նկատմամբ հերթական անհարգալից մոտեցումն է, որն այդպես էլ չի շտկվում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ մանրամասներԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր է Վրաստանի տարանցիկ դերի համար․ ԿոբախիձեԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին կմասնակցեն ինը երկրի առաջնորդներ, այդ թվում՝ Փաշինյանը. ՈւշակովՈ՞ր ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը ՀայաստանումԱրթուր Դանիելյանը ձերբակալվել է ֆեյսբուքյան գրառման համար․ նրան կալանքի են տանում․ փաստաբանԳագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըՍոցփաթեթի ծրագիրն ավարտվում է, ինչով կփոխարինվի այն. ՏեսանյութՁերբակալում են Արթուր Դանիելյանին․ փաստաբանԱլիև․ «Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի ամբողջ տեղեկատվությունը»Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անձանց տվյալների հետՀայաստանի համար կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները կարող են ծանր հետևանքներ ունենալ. Տնտեսագետը փակագծեր է բացումԱԺ-ն գրանցված 72 պատգամավորով սկսեց նիստը և միանգամից ընդմիջեց մինչև 16։30-ը«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական. գործ են հարուցել». Արթուր Դանիելյան«Իրավունք». «Մոռանում եք Հայկին». Ինչ է հրահանգել թիմակիցներին ՓաշինյանըՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելՀոկտեմբերի 7. Օրվա խոսքԱմերիկացի զինվորները տեղներից էլ չշարժվեցին Վենսի կնոջն ու երեխային օգնելու համար (Տեսանյութ)ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել ՌուսաստանըԱրախչիին պաշտոնա՞նկ են անում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված