«Կատաստրիֆիկ հարձակում». Ռուս հաքերները ներխուժել են Մեծ Բրիտանիայի 8 ռազմական բազաներ
ՄիջազգայինՏուժած օբյեկտների թվում էր Լեյքենհիթի ռազմավարական ավիաբազան, որտեղ տեղակայված են ժամանակակից F-35 կործանիչներ և, ըստ ոչ պաշտոնական հաղորդագրությունների, միջուկային զենք։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աշխատակիցների անունները, կոնտակտային տվյալները և էլեկտրոնային փոստի հասցեները պարունակող տվյալների բազաները արդեն հայտնվել են առցանց։ Արտահոսքը որակվել է որպես «կատաստրիֆիկ», քանի որ կիբերհանցագործները կարողացել են շրջանցել նախկինում անթափանցելի համարվող բոլոր անվտանգության համակարգերը։
Մասնագետները զգուշացնում են, որ նման լայնածավալ հաքերային հարձակման հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան սկզբում թվում էր։

