ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵ. ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
ՍպորտՀոկտեմբերի 20-26-ը Սերբիայում կկայանա Ավանդական կարատեի մեծահասակների Եվրոպայի 36-րդ առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի 15 մարզիկ։
Հայաստանի Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ պարոն ՍՈՒՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց, որ շատ բարձր տրամադրությամբ են մեկնում մրցաշարին, որին մասնակցելու են. Եվա Պողոսյանը, Արթուր Թունյանը, Զավեն Խաչատրյանը, Դավիթ Կոջամանյանը, Շահեն Առաքելյանը, Մարատ Հարությունյանը, Սյուզաննա Հարությունյանը, Արթուր Խաչատրյանը, Հովհաննես Հակոբյանը, Էրիկ Հովսեփյանը, Արման Կարախանյանը, Արթուր Ոսկանյանը, Գեղազնիկ Մայիլյանը, Նարեկ Իսկանդարյանը, Նարեկ Մովսիսյանը։ Նշեմ, որ Եվրոպայի առաջնությանը զուգահեռ կկայանա նաև Եվրոպայի գավաթի մանկապատանեկան 5-րդ խաղարկությունը, որտեղ մեր երկիրը կներկայանա հետևյալ կազմով. Ալեքս Մուրադյանը, Դավիթ Աղասյանը, Գրիգոր Հովհաննիսյանը, Ալեքս Սողոյանը, Արտավազդ Մեջլումյանը, Դավիթ Բալոյանը, Սյուզաննա Աբրահամյանը, Նարեկ Բեկյանը, Աշոտ Կարախանյանը, Գայանե Լազյանը, Մարի Ավետիսյանը, Հովհաննես Եղիազարյանը, Նարեկ Ջանիբեկյանը, Հայկ Ջանիբեկյանը, Մարիամ Շահբազյանը, Հովսեփ Բեկյանը, Էրիկ Գրիգորյանը, Հակոբ Ադամյանը, Գոռ Սուքիասյանը, Շահեն Շաքարյանը։ Այս մրցաշարերին իրենց մասնակցությունը կունենան նաև հայ մրցավարները Գոռ Ավագյանը և Ռաֆայել Հովեյանը։ Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
