Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ջուսը վառում է «կրակները», Սերգը՝ նորովի բացահայտում արտիստին

Շոու բիզնես

«ԻՐԱՎՈՒՆՔ»-Ի ՀՅՈՒՐԵՐՆ ԵՆ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶՈՒԳԵՐԳԻ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

Երգիչներ ՍԵՐԳ ԱԲՐԱՀԱՄՈՎՆ ու ՋՈՒՍԸ «Իրավունք TV»-ի տաղավարում խոսել են ներկայիս շոուբիզնեսի, կարեւոր արժեքների եւ իրենց համատեղ զավեշտալի պատմությունների մասին:

«ԿՏԵՍՆԵՔ ՆՈՐ ՋՈՒՍ, ՆՈՐ ՈՃ»

— Օրերս հանրության դատին հանձնեցիք Ձեր նոր տեսահոլովակը: Կգաղտնազերծե՞ք մանրամասներ այդ մասին:

Ջուս — Այո, վերջապես կայացավ իմ նոր տեսահոլովակի պրեմիերան, որը կոչվում է «Կրակներ»: Պետք է ասեմ, որ այնտեղ կտեսնեք նոր Ջուս, նոր ոճ: Երգը շատ պարային է, ակումբային, սակայն միաժամանակ շատ ռոմանտիկ: Այդ երգն ինձ նվիրեց շատ տաղանդավոր երգահան Կարեն Հովան: Սկիզբը նույնպես հետաքրքիր էր: Կարենն ինձ գտել էր Ֆեյսբուքով, հետո գրել: Ասաց, որ ունի մի հիանալի երգ: Անկեղծ ասած, ես մի քիչ այլ կերպ եմ մոտենում, երբ ինձ երգ են առաջարկում: Երբեմն այնպիսի երգեր են առաջարկում՝ ռաբիս, որ ինձ հետ բոլորովին կապ չունեն, կամ այնպիսի անկապ երգեր, որոնք բոլորովին երաժշտական չեն: Մի խոսքով, ի միջիայլոց ասացի, դե ուղարկեք՝ չհավատալով, որ կհավանեմ երգը, սակայն երբ լսեցի, հասկացա, որ շատ իմն է, իմ երգն է՝ էներգետիկ, որակով, ոկալային ու միանգամից որոշեցի, որ այս երգի վրա տեսահոլովակ պետք է նկարահանվի:

Սերգ — Կցանկանամ Ջուսին շարունակել: Ես եղել եմ տեսահոլովակի նկարահանման ողջ ընթացքին եւ տեղում տեսել, թե ինչ ծավալուն եւ գեղեցիկ աշխատանք է կատարվում: Վստահաբար կարող եմ ասել, մեծ բավականություն կստանա հեռուստադիտողը՝ դիտելով այն:

«ՇԱՏԵՐԸ ՉԳԻՏԵՆ՝ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ԱՎԱՐՏԵԼ Է ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ՝ ՈՐՊԵՍ ՎՈԿԱԼԻՍՏ»

—Իսկ Դուք ի՞նչ նորություն ունեք:

Սերգ — Ես էլ ունեմ նորություն: Երգն արդեն պատրաստ է եւ ի տարբերություն Ջուսին՝ տեսահոլովակը դեռ չենք նկարել՝ նախապատրաստական փուլում է: Երգը կոչվում է «Արտիստ», բալադային երգ է: Գործիքավորումը շատ տաղանդավոր Բռդեն է կատարել: Առհասարակ իմ երգերն անվանական են լինում, ես միշտ ինչ-որ մեկին նվիրում եմ իմ հերթական աշխատանքները, եւ այս անգամ այն նվիրված է Սերգեյ Փարաջանովին: Փարաջանովը միշտ երազել է, որ իրեն կոչեն արտիստ: Շատերը չգիտեն, որ նա ավարտել է կոնսերվատորիան, որպես վոկալիստ՝ ընդունվել է Վրաստանում եւ ավարտել Մոսկվայում: Որոշ հանգամանքերից ելնելով՝ չի զբաղվել երգարվեստով, սակայն նա մեծագույն արտիստ է: Եվ ես կարծում եմ, որ եւս մեկ առիթով մաեստրոյի անունը պետք է հնչեցվի: Ինչպես ասացի, տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքներն են կատարվում: Կարծում եմ՝ կնկարենք հենց Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում: Իսկ ընդանուր առմամբ նորություններս միշտ կան՝ համերգներ, ելույթներ, նաեւ իմ սիրելի Ջուսի հետ:

— Ձեր՝ երկուսի միասին ներկայությունը բոլորովին պատահական չէ մեր տաղավարում: Դուք, կարծես, անբաժան լինենք: Իսկ Ձեր զուգերգը՝  «Две души»-ն, «Իրավունք»-ի կողմից ճանաչվել է Տարվա լավագույն զուգերգ»:

Սերգ — Մենք աշխատանքային շատ դուետներ ունենք, պարզապես, «Две души» երգը հեղինակային էր, որը շատ սազական էր մեզ:

Ջուս — Այս երգը Աղասի Գեւորգյանի գրած երգն է եւ ասեմ, որ առաջին անգամ չէ, որ աշխատում էինք նրա հետ: Մի քանի երգ ես ունեմ՝ «Հայաստան», «Երեւան» եւ այլն: «Две души» երգը նրա աշխատանքներից մեկն էր, որը սիրով կատարեցինք Սերգի հետ: Շատ հարուստ երգ է եւ հարուստ տեսահոլովակ:

«ԻՆԴԻՎԻԴՈՒԱԼ ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ, ՈՎՔԵՐ ԻՐԵՆՑԻՑ ԱՐԺԵՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ, ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

— Ջուս, ես գիտեմ, որ նորությունների շարքում միայն «Կրակներ» երգը չէ: Դուք նաեւ այլ երգ էլ ունեք, որը պետք է ներկայացնեք հանրության դատին ավելի ուշ: Չակերտները կբացե՞ք:

Ջուս Ճիշտ եք: Մի երգ էլ կա, որն արդեն պատրաստ է: Անունը դեռ չեմ ասի, քանի որ դուրս է գալու մյուս տարվա ապրիլ ամսին: Կարծում եմ՝ այս երգի տեսահոլովակը կնկարենք կամ այս տարեվերջ, կամ հունվար ամսին: Ռեժիոսրը լինելու է Տիգրան Ավետիսյանը: Այսինքն, իմ այս երկու տեսահոլովակների ռեժիսորը նա է. առաջինը արդեն նկարել է, երկրորդը պետք է նկարի: Տիգրանը շատ պրոֆեսիոնալ է եւ իր հետ աշխատելը հեշտ է, հաճելի եւ կազմակերպված: Նույնիսկ եթե նկարահանումները լինում են ծանր, նրա հետ այնքան թեթեւ է անցնում...

— Իսկ Սերգի հետ աշխատելը հե՞շտ է:

Ջուս — Օօօ՜յ: Առհասարակ ինդիվիդուալ արտիստների հետ, ովքեր իրենցից արժեք են ներկայացնում, հեշտ չի լինում: Օրինակ, Ալեգրովա, Պուգաչովա եւ այլն: Այս պարագայում էլ Սերգը, որպես արտիստ, ով անհատականութուն է, պարզ է, որ մի քիչ հեշտ չէ, քանի որ բարդ բնավորություն ունի: Սակայն, երբ հասկանում ես իրեն, շատ արագ ամեն բան լինում է: Այսինքն, պրոֆեսիոնալների հետ աշխատելը շատ ճիշտ է, որովհետեւ ամեն մեկից դու քաղելու եւ սովորելու բան ես ունենում:

«ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ, ԱՄԵՆ ՄԻ «ՊՈՒ» ԱՆՈՂՆ ԻՐԵՆ ԱՍՏՂ Է ԿՈՉՈՒՄ»

— Սերգ, Դուք ի՞նչ կասեք՝ հե՞շտ է Ջուսի հետ աշխատելը:

Սերգ — Որ Ջուսը սկզբից ասաց՝ օյ, այ դա ես էլ ասեմ՝ օօօ՜յ: Այսպես ասեմ, նայած որ հարցում: Եթե դա վերաբերում է գործին՝ ձայնագրություն, համերգ, ապա այդ հարցում շատ հեշտ է, քանի որ իր հետ կես բառից հասկանում ենք իրար: Իսկ եթե խոսեմ բնավորությունից, պիտի ասեմ նույնը՝ շատ ինդիվիդուալ մարդ է Ջուսը, հաճախ նաեւ բարդ: Երբեմն անիմիզմի հասնող, որ ասում է այսպես պետք է լինի, ուրեմն՝ վերջ: Ես էլ եմ իրենից սովորում: Եվ այն փաստը, որ մենք տարիներ շարունակ միասին աշխատում ենք, խոսում է այն մասին, որ մենք ճիշտ որոշում ենք ընդունել եւ հասկանում ու լրացնում ենք մեկս մյուսին: Այն հարցին թե բարդ ենք, պիտի ասեմ, որ՝ այո, բարդ ենք եւ դա շատ լավ է, քանի որ բարդ են լինում պրոֆեսիոնալ մարդիկ: Մի-քիչ անհամեստ է հնչում, բայց դա այդպես է: Հատկապես մեր օրերում, որ մի «պու» անողն իրեն աստղ է կոչում:

— Հայտնի փաստ է, որ երաժշտությունն էլ է կրթում: Այն, ինչ այժմ հնչում է եւ նոր սերունդը լսում է, ինչպե՞ս կորակավորեք:

Ջուս — Կան արտիստներ, ովքեր հետաքրքիր են, սակայն ընդանուր առմամբ նույն վիճակն է տիրում՝ կրկնվող երգեր, կրկնվող երաժշտություն: Այսինքն՝ մեզանում պակասում են դեմքերը, որ ձայնը լսես, միանգամից ասես, որ երգում է այս կամ այն արտիստը: Ունեին ինդիվիդուալություն թե՛ երգում, թե՛ տեմբրներում: Հիմա ամենը նույնն է՝ գործիքավորում, տեմբր, ձայն: Տեսնում են, որ ինչ-որ մեկի մոտ եթե հիթ է դառնում երգը՝ 6/8-ի մեջ, ապա նույնատիպ երգ հանում են մյուսները կամ հենց նույն արտիստը, նախորդի նման, ոչնչով չտարբերվող:

Սերգ — Ողջ խնդիրն այն է, որ ինչ անում են, անում են անորակ: Իրենց կոչումը երաժիշտը չէ: Իրականում մեղք եւ ափսոս են այն ականջները, որոնք լսելու են այդ երգերը եւ դրանով իրենց ճաշակն է ձեւավորվելու: Նման կատարողները կարծում են, որ այդ պահին փող են աշխատում, ապա դա հավերժ է: Ո՛չ: Իմ ողջ պրակտիկայի՝ 20 եւ ավելի տարիների ընթացքում, շատ-շատ երգիչներ եկել ու անց են կացել, սակայն կան մարդիկ, թեկուզ ակումբային, ռեստորանային, որոնց կոչումը երաժիշտն է, եւ նրանք կան: Միշտ ասում եմ, թեկուզ 15 տարի էլ անցնի, ես մի տեղ կերգեմ, սակայն սրանց նմանները կգան ու կգնան: Չթվա թե վատաբանում կամ քննադատում եմ, բայց չէ որ նրանք ճաշակ են ձեւավորում: Լսողը երաժիշտ չէ, եւ լսելով հետեւից գնալով՝ չի հասկանում, որ դա անորակ է:

«ԱՅԴ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ ԵՍ ԼԱՑ ԵՄ ԵՂԵԼ…»

— Վերջերս մի հարցազրույցում հեռուստադիտողը բոլորովին այլ Ջուս տեսավ՝ հուզական, զգայուն…

Ջուս —Այո, մի տեսակ երեւաց: Ես չեմ սիրում, որ հանրությունը տեսնում է իմ էմոցիաները, բայց այդ օրը երեւաց: Ի դեպ, մինչ օրս, այդ հարցազրույցը չեմ տեսել: Չեմ կարողանում…

Սերգ — Ես կարողանում եմ, ժամանակն էր իսկական Ջուսին ճանաչելու: Ես միշտ եմ ասել՝ շատ քիչ մարդիկ գիտեն Ջուսին: Բոլորը գիտեն մեծ ձայնով, տաղանդավոր երգչուհի: Այո, դա ճիշտ է, սակայն, ես միշտ ասել եմ, Ջուսը շատ զգացմունքային, նուրբ, էմոցիոնալ աղջիկ է: Ի դեպ, մեր դուետի մեջ արտահայտվում է նրա նրբությունն ու էմոցիաները: Այսքան տարի ճանաչելով, սիրելով եւ ընկերություն անելով Ջուսի հետ եւ դա լավ իմանալով՝ այդ հարցազրույցից հետո ես լաց եմ եղել: Նաեւ ուրախացա, որ իմ տարիներով ասածն ապացուցվեց հենց առաջին դեմքով:

—Մշտապես միասին եք, անգամ միասին ճանապարհորդում եք: Ի՞նչ զավեշտալի պատմություններ կհիշեք:

Սերգ — Վերջին ճանապարհորդությունը եղավ դեպի Վրաստան՝ ծով, հանգստանալու, մայրս, Ջուսը եւ մեր մյուս գործընկերը: Սահմանն անցնելուց, ես ու մայրս լսում ենք, որ մարդիկ խոսում են.  «Ջուսն ա, չէ, Ջուսը չի, չէ, Ջուսն ա…»: Եվ որոշում են մոտենալ, հարցնել Ջուսին՝ արդյոք «ինքը Ջուսն ա»: Մոտենում են ու հարցնում. «Ջուս, դու՞ք եք», Ջուսը կարմրում է, ամաչում ու ասում, «Չէ, ես չեմ, շատ են նմանեցնում, բայց ես չեմ»: Այսինքն՝ մարդը ներքուստ այնքան զուսպ է եւ կայացած, որ ամաչում է ասի, որ ինքն է՝ հասկանալով, որ բեմում չէ, աշխատանքային պրոցեսում չէ եւ սովորական մարդ է, ով ընկերների հետ գնում է հանգստանալու:

Ջուս — Մի դեպք էլ է եղել կրկին Վրաստանում: Նստած էինք արդեն հյուրանոցում, որտեղ կար հեռուստացույց, եւ այդ ընթացքում մեր տեսահոլովակն էր միացրած: Մի տղա անցնում է ու անմիջապես հետ գալիս, նայում մեզ ու ասում. «Ախպեր ջան, ես առհասարակ խմող չեմ, ընդամենը մեկ շիշ բան եմ խմել, բայց աչքի՞ս է երեւում, մտա սրահ դուք էիք, դուրս եկա՝ էլի դուք եք»: Սերգն ասաց՝ չէ, քո հետ ամեն բան նորմալ է, մենք ենք, մենք... Մի դեպք էլ հիշեցի. Բաթումիով գնում ենք եւ հեռվից տեսնում եմ իմ բարեկամին, ում վաղուց չէի տեսել: Ուրեմն՝ գալիս է, անցնում է իմ կողքով, հասնում է Սերգի մոտ ու ասում է՝ վա՜յ, ես Ձեզ ճանաչեցի, ես քո տեսահոլովակը տեսել եմ: Ու ինձ չի ճանաչում, կողքից արձագանքում եմ, որ ես էլ եմ ստեղ, աուուո՜ւ:  

«ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՄՈՏԵՆԱԼ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՐՏԻՍՏԻՆ»

— Իսկ առհասարակ, չեք լարվո՞ւմ, երբ ամեն քայլին ճանաչում ու մոտենում են Ձեզ:

Ջուս — Հայաստանում մի քիչ այլ է երկրպագուների մոտեցումը: Նրանք հեռվից կնայեն կամ կմոտենան, կխնդրեն նկարվել: Այսինքն՝ չեք համեմատի մեր մոտ եւ, օրինակ, Կորեան, երբ տեսնում են իրենց երգչին ու սկսում բղավել: Մեր մոտ անգամ ամաչում են մոտենալ:

Սերգ — Դա նրանից է, որ մենք փոքր քաղաքում եւ երկրում ենք ապրում ու մեր գործի բերումով հասանելի ենք հանրության համար: Ես շատ ճանաչված եւ կոչումով ընկերներ ունեմ, որոնք նույնպես հասանելի են:

Ջուս — Դե տեսեք, մենք երգում ենք ակումբներում եւ այլն, իսկ դա անմիջական կապ է ստեղծում հանդիսատեսի հետ եւ ինչ-որ տեղ դառնում հասանելի, իսկ այլ երկրներում նույնիսկ մոտենալ չեն կարող արտիստին:

Մեր մշակույթը, մեղմ ասած, վատ վիճակում է՝ կինո, թատրոն, երգ, պար: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է փրկել այն:

Ջուս — Որքան էլ մենք ցանկանանք մի բան փոխել, ինչպես ասում են, մինչեւ գլխից իրավիճակը չփոխվի, արդյունք չի տա:

Սերգ — Ես ուզում եմ լավատես լինել եւ միշտ ասում եմ, որ ամեն թռիչքից առաջ, պետք է երկու քայլ հետ գնալ: Հուսամ՝ սա ժամանակավոր է ու ամեն բան կկարգավորվի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված