Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին

Փաշինյանը խարխլում է մեր եկեղեցին, բայց գնում է՝ կռանալու կաթոլիկ աշխարհի Հռոմի պապի առջեւ

Մշակութային

«ԴԱՎԱՃԱՆԸ ՄԻԱՅՆ ՄԵԿԸ ՉԷ, ՍԱ ՄԵԾ ԾՐԱԳԻՐ Է»

Մերօրյա հուդաների ձեռամբ փորձում են փակել շատերի բերանները: Հասել ենք նրան, որ գաղտնալսված եւ հանրային դաշտ նետված աղմկահարույց ձայնագրության հիմքով  քրեական վարույթ է նախաձեռնվել, որի թիրախում Վեհափառ Հայրապետն է: Այո՛, անցել են կարելիի բոլոր սահմանները, իսկ արվեստագետների մեծամասնությունը դեռ քար լռություն է պահպանում: «Իրավունք»-ը սահմաններից այս կողմ զրուցել է դերասանուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ հետ:

— Իշխանական մամուլում տարածվող մի եպիսկոպոսի եւ նախկին աբեղայի զրույցի ձայնագրության հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ իրավապաշտպանների` հենց այս վարույթով փորձելու են ձերբակալել Ամենայն Հայոց կաթողիկոսին: Մշակութային գործիչները լուռ են: Ի՞նչ կասեք այս առթիվ:

— Կարծում եմ՝ «լռող» մշակութային գործիչների մասին կրկին խոսելն անիմաստ է, քանի որ եթե նրանք լռել են յոթ տարի շարունակ, այդ բոլոր ծայրահեղ իրադարձությունների ընթացքում, ապա ինչու պիտի խոսեն հիմա: Ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ եւ գնահատական տալ իրենց արարքներին, սակայն ասեմ, որ ամեն անգամ աչքիս առաջ մի ցուցակ է գալիս, երբ եւս մեկ անուն ջնջվում է այդ ցուցակի միջից: Սա իմ մոտեցումն է: Ես չեմ դիմանում այն անարդարությանը, որը տեսնում եմ, չեմ հանդուրժում այն բոլոր քայլերը, որոնք արվոմ են հատուկ մեր երկիրը վերացնելու, մեր եկեղեցու հիմքերը սասանելու համար: Եվ, ընդհանուր առմամբ, բոլոր մարդկանց լռությունը չեմ հասկանում: Նաեւ ասեմ, որ այն բոլոր մեթոդները, որոնք բերեցին եւ կիրառեցին մեր երկրում, լավ աշխատում են: Այսինքն, մարդկանց մտածելակերպն ու հոգեկանն այս տարիների ընթացքում բերել են այնպիսի կետի, երբ մարդիկ, եթե անգամ ցանկություն ունեն խոսելու, ապա ֆիզիկական եւ էմոցիոնալ ուժ չունեն ինչ-որ ռեակցիաներ տալու այն ամենին, ինչ տեղի է ունենում:

— Եթե մի աղանդավորի մասին խոսքը լիներ, ապա եվրադեսպանատները հիմա մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց երբ հարցը վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, ոչ մի ձայն չկա որեւէ կառույցից: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Այն տեխնոլոգիաների մասին, որն ասացի (ի դեպ, այդ մասին խոսում են մասնագետները), դա կիրառվում է մեր երկրում: Հետեւապես՝ ինչու պետք է աղանդավորների դեմ քայլ անեն, բնականաբար, իրենց համար վտանգ է ներկայացնում Առաքելական եկեղեցին: Ցանկանում եմ ձեր ուշադրությունը գրավել այն փաստին, որ երկրի վարչապետը խարխլում է մեր եկեղեցին, բայց գնում է՝ կռանալու Կաթոլիկ աշխարհի Հռոմի Պապի առջեւ, ինչով էլ հպարտանում է: Ուզում եմ հիշեցնել, թե ինչեր են տեղի ունենում առհասարակ Կաթոլիկ եկեղեցում: Որքան մանկապղծություն կա հաստատված եւ որքան քահանաներ կան դատապարտված: Բայց  տեսեք, վարչապետը սիրով գնում է, ձեռքը սեղմում եւ խոնարհվում է ու հաշվի չի առնում, որ շատ դեպքերում նույնիսկ ծածկադմփոց է արվել նմանատիպ զզվելի մանկապղծության դեպքերը: Չեմ կարծում, որ վարչապետը տեղյակ չի եղել այդ ամենից, բայց գնում է այդ մարդու մոտ խոնարհվելու: Շատ տհաճ է, որ աշխատում է երկակի այդպիսի ստանդարտներ: Գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ այդ այցով փորձում են քանդել մեր եկեղեցու հիմքերը, որպեսզի մեր եկեղեցին մտնի Կաթոլիկ թեւի տակ: Չեմ ցանկանում «կրոնափոխություն» բառը ասել, սակայն դա եւս կրոնափոխությանը հավասարազոր բան կլինի: Էլ չասեմ, որ գուցե գա մի ժամանակ, եւ ես բացարձակ չեմ զարմանա, երբ մի օր էլ մեր վարչապետն ասի՝ մուսուլման դարձեք, որովհետեւ դա աշխարհընկալման, լայն մտածելակերպի եւ խոհեմության նշան է:

— Փաստորեն, մեր օրերում էլ կան հուդաներ, երբ համբուրելով են մատնում: Արդյո՞ք կապ ունի քաղաքական հայացքը, համակրանքը դավաճան լինելու հետ:

— Հուդաներ միշտ եղել են, կան ու կլինեն: Կարեւորն այն է, որ հասարակությունը ունենա առողջ միտք, բանականություն եւ խաղաղ լինի իր սրտի, մտքի եւ հոգու հետ: Ցավոք սրտի, մեր հասարակությանն այնպես են հիվանդացրել, անկրթությունը բարձրացրել գահի՝ մինչ վարչապետի աթոռ, որ ասելու չէ, սակայն բոլոր հնարավոր ծակերից խոսում են կրթության մասին, երբ իրենք կրթվելու կարիք ունեն: Կարեւորը հասարակությունը հասկանա, թե Հուդան ով է, եւ ինչու է այդպես անում, ու ինչ հետեւանքներ են լինում: Պետք չէ մեկ անձի մեղադրել, որ միայն նա է դավաճանել: Ո՛չ, սա մեծ ծրագիր է, եւ այդ դավաճանը ոտնատակ մղվեց, քանի որ դավաճաններին ոչ ոք չի սիրում, անգամ նրանք, ովքեր օգտագործում են դրանց:

— Սփյուռքում բնակվող մեր արվեստագետների մոտեցումն ինչպիսի՞ն է Հայաստանում բարձրաստիճան հոգեւորականների կալանավորումների, քահանաների ձերբակալությունների վերաբերյալ:

— Ցավոք, ինչպես տեսնում եք, բոլորը լռում են: Վստահ եմ, որ հոգու խորքում ցավում են, սակայն այդ ցավն առօրյա խնդիրների լուծման համեմատ, իրենց համար այդ չափ մեծ չէ: Սակայն ինձ իրավունք չեմ վերապահում` իրենց արարքներին կամ չարարքներին գնահատական տալու: Ես գիտեմ, որ մենք պատասխան ենք տալիս մեր հոգում ու մեր Աստծուն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ