Եղիշե Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբ ԱԱ-2026. Փլեյ-օֆֆի զամբյուղները Անկարայում Զելենսկին հանդիպել է Էրդողանի հետ Ավարտվել է աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը. Որ թիմերը նվաճեցին ուղեգրեր Թրամփի վարչակազմը հույս ունի մինչև ամսվա վերջ հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի Պեսկովը հերքել է Axios-ի այն հրապարակումը, որտեղ խոսվում էր, թե ՌԴ-ն և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրա Կոռուպցիոն սկանդալի պատճառով Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է հաշվետվություն ներկայացնել Ռադային Զելենսկին այլևս չի ազդում Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա Բայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցում Տիկի՛ն Գալյան, մարսելու՞ եք, հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում, ՔԿՀ-ի բնակիչ կդառնաք

Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցու՞մ են բարձր գնի համար․ «Հետք»

Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը։

Փորձագետները տարատեսակ մեկնաբանություններ և կասկածներ ունեն կաթնամթերքի թանկացումների վերաբերյալ։ Ամենատարածված կարծիքը, թե QR կոդերի կիրառումն է թանկացման հիմքը, փորձագետների մի մասի համար համոզիչ և սպառիչ չէ։ Արտադրողները հրաժարվում են խոսել թանկացումների մասին:

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը դեռևս ուսումնասիրում է՝ արդյոք շուկայում կա՞ն գերիշխողներ, և լինելու դեպքում միայն կարող է վարույթ հարուցել։

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ. «Թանկացման պատճառը QR կոդերի կիրառումն է, հումքի թանկացումը»

«Հայ կաթ» կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը վերջին շրջանում կաթնամթերքի թանկացման միանգամից մի քանի պատճառ է նշում։

Դրանցից առաջինն, ըստ նրա, QR կոդերի կիրառումն է, որի նպատակն է վերահսկել ապրանքի իրացման ողջ շղթան։ Կաթնամթերք արտադրողները եկող տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց արտադրանքի վրա հսկիչ QR կոդեր փակցնել։ Սա Կառավարության որոշումն է, որը ընդունվել է դեռևս 2024-ի օգոստոսին։

Որոշ ընկերություններ արդեն իսկ սկսել են QR կոդեր կիրառել, և նրանց արտադրանքի վրա այդ կոդերը երևում են։

Ըստ Պողոսյանի՝ QR կոդերի կիրառումն ընկերությունների համար լրացուցիչ ծախսեր է ենթադրում։

«1 QR կոդը տնտեսվարողի համար արժենում է 4.6 դրամ՝ 3.6 դրամ իր արժեքն է, գումարած՝ ԱԱՀ-ն։ Այնուհետև տնտեսվարողը տպագրական ծախսեր է անում՝ 1 QR-ի համար 3-3.5 դրամ է։ Արվում են ծրագիրը ներդնելու ծախսեր, սարքավորումներ են ձեռք բերում կոդերը տպագրելու համար և այլն։ Այդ թանկացումները պետք է անդրադառնային մթերքի գնի վրա»,- ասում է Պողոսյանը։

Ըստ նրա, սակայն, միայն այս կոդերի կիրառմամբ չէ պայմանավորված թանկացումը։ Կաթնամթերքի հումքը և ներմուծվող տարաները ևս թանկացել են, որը նույնպես արտացոլվում է գնի մեջ։ Հումքի թանկացումը, սակայն, ավելի վաղ է եղել՝ մինչև վերջին երկու շաբաթվա թանկացումները։ Ընկերությունների համար ծախսային բեռը, Խաչատուր Պողոսյանի խոսքով, պարբերաբար ավելանում է տարբեր ուղղություններով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եղիշե Մելիքյանը հանդես է եկել հայտարարությամբԱԱ-2026. Փլեյ-օֆֆի զամբյուղներըԱնկարայում Զելենսկին հանդիպել է Էրդողանի հետԱվարտվել է աշխարհի 2026թ. առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարը. Որ թիմերը նվաճեցին ուղեգրեր Թրամփի վարչակազմը հույս ունի մինչև ամսվա վերջ հասնել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրիԼեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունըՊեսկովը հերքել է Axios-ի այն հրապարակումը, որտեղ խոսվում էր, թե ՌԴ-ն և ԱՄՆ-ն գաղտնի աշխատում են Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագրի վրաԿոռուպցիոն սկանդալի պատճառով Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է հաշվետվություն ներկայացնել ՌադայինԶելենսկին այլևս չի ազդում Ուկրաինայի հարցով բանակցությունների վրաԲայրամով.Ադրբեջանը հետաքրքրված է ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ուղղությամբ աշխատանքները արագացնելու հարցումՏիկի՛ն Գալյան, մարսելու՞ եք, հանցախմբի ղեկավարի հրամաններով եք առաջնորդվում, ՔԿՀ-ի բնակիչ կդառնաքՆերողություն եմ խնդրում մեր կրած պարտությունների համար․ Եղիշե ՄելիքյանՌուսական ուժերը գրեթե ամբողջությամբ գրավել են Նովոպավլովկան (Քարտեզ)«Վոլգոգրադ» ցուցանակները քաղաքի գլխավոր մուտքերի մոտ փոխարինվեցին «Ստալինգրադ»-ովՈւկրաինական հակամարտության ավարտի ծրագիրը պատրաստ կլինի շաբաթվա վերջին և կներկայացվի Զելենսկիին «որպես կատարված փաստ». PoliticoԵրբեք, երբեք ու երբեք DOMUS - ից գնումներ չանեք. քաղաքացին ահազանգում էՏեսախցիկը ֆիքսել այսօր Տերնոպոլում ռուսական 7 հրթիռների իրար հաջորոդ հարվածները (Ըեսանյութ)Մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար չարիքի պարտության համար. Սամվել Կարապետյանի ուղերձը Արման Հովհաննիսյանը մկրտել է հայտնի թմբկահար Էֆոյի երեխային1 մլրդ դրամի պայմանագրեր՝ Արտաշատի ավագանու անդամ Կարեն Ղազարյանի ընկերության հետ․ Հետք

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված