Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ է Պակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով «Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք» «Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները Քաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց «Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին «Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել «Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառով

Իրականում ո՞ւր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը

Միջազգային

Այս­պի­սով, թե ուր կգնան հա­րավ­կով­կաս­յան ի­րո­ղութ­յուն­նե­րը (Տես նաեւ https://iravunk.com/?p=325571&l=am), շա­րու­նա­կում է մնալ ուկ­րաի­նա­կան թե­մա­տի­կա­յից, ա­վե­լի կոնկ­րետ, թե այդ հեն­քի վրա ո՞ւր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը:

Այն սպառ­նա­լիք­նե­րը, ո­րոնք վեր­ջին օ­րե­րին շա­րու­նա­կում են Թ­րամ­փի ու նրա թի­մից ուղղ­վել Մոսկ­վա­յին, թե­րեւս ա­վե­լի շատ խա­ղի են նման­վում, քան ի­րա­կան սպառ­նա­լիք­նե­րի: Ներ­կա պա­հին մո­դա­յիկ է դար­ձել Ուկ­րաի­նա­յին «Տո­մա­հավկ»-նե­ր տա­լու թե­ման, գլո­բա­լիս­տա­կան ո­րոշ աղբ­յուր­ներ ան­գամ պնդում են, թե ա­ռա­ջին խմբա­քա­նակն ար­դեն ու­ղարկ­վել է: Բայց մեկ է, դա այն վտան­գա­վոր քայլն է, ո­րին ե­թե ան­գամ Թ­րամ­փը գնա, մեկ է, դրա­նից ո­չինչ չի ստա­նա­լու: ԱՄՆ-ն­ ու­նի նման հրթիռ­նե­րի սահ­մա­նա­փակ քա­նակ, սահ­մա­նա­փակ ար­տադ­րութ­յուն, եւ ե­թե ան­գամ ու­նե­ցած բո­լոր պա­շար­ներն ու­ղար­կի, դրանք ար­ձակ­վեն, եւ Ռու­սաս­տա­նը հա­մար­ժեք պա­տաս­խան չտա, ա­պա մեկ է, ռազ­մա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի վրա դա հա­զիվ թե ազ­դի: Ճիշտ է, կա­րող է մի փոքր էլ սրել ռու­սաս­տան­յան ներ­քին ի­րա­վի­ճա­կը: Բայց մյուս կող­մից, ԱՄՆ-ում էլ պա­կաս սուր ի­րա­վի­ճակ չէ, եւ մեծ հարց է, թե նման ի­րա­վի­ճակն ո՞ւմ ա­վե­լի շատ կհար­վա­ծի՝ Մոսկ­վա­յի՞ն, թե՝ Վա­շինգ­տո­նին: Ա­մեն դեպ­քում, ինչ­պես CNN-ն­ է գնա­հա­տում, «Տո­մա­հավկ» հրթիռ­նե­րը կա­րող են դա­տարկ սպառ­նա­լիք լի­նել. Թ­րամ­փը չու­նի լծակ­ներ Կ­րեմ­լի վրա ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան մեջ:

Չ­նա­յած, այս մեծ աղ­մու­կը կա­րող է մի բան էլ օգ­տա­կար լի­նել Մոսկ­վա­յի հա­մար: Բանն այն է, որ մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­ներ կրե­լու ու­նակ «Տո­մա­հավկ»-նե­րի շուրջ աղ­մու­կը Մոսկ­վա­յին հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս իր հեր­թին կոշ­տաց­նել ԱՄՆ-ի հան­դեպ մո­տե­ցում­նե­րը, ին­չը պարզ տե­սա­նե­լի էր նաեւ Դ­միտ­րի Մեդ­վե­դե­ւի աղ­մուկ հա­նած վեր­ջին հայ­տա­րա­րութ­յան մեջ: Ու ա­սել, թե Մեդ­վե­դեւն «իր գլխին» է գնում նման սրա­ցում­նե­րի, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­վե­լին, ռուս փոր­ձա­գետ­նե­րը, այդ թվում՝ Կ­րեմ­լին մոտ կանգ­նած, վստան են, որ խոս­քը Մոսկ­վա­յի կող­մից ոչ միայն հռե­տո­րա­բա­նութ­յան կոշ­տաց­ման, այլ նաեւ՝ գոր­ծող ան­ձանց, ամ­բող­ջա­կան կուր­սի փո­փո­խութ­յան մա­սին է: Այ­սինքն, Շոյ­գուն, ով Պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը լքե­լուց հետ­ո վե­րահս­կում էր Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կից­նե­րի հետ ռազ­մա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի ո­լոր­տը, հի­մա կա­րող է այդ ֆունկ­ցիան փո­խան­ցել հենց Մեդ­վե­դե­ւին: Ըստ այդմ. «Մեդ­վեդ­եւը դառ­նում է նոր կուր­սի «ձայ­նը»` փո­խան­ցե­լով այն մո­տե­ցու­մը, որ Ռու­սաս­տանն այլեւս չի պա­հան­ջում իր շա­հե­րի նկատ­մամբ հար­գանք, այլ խոս­տա­նում է ցույց տալ դրանք չհար­գե­լու հետ­եւանք­նե­րի մա­սին»: Այ­սինքն, ե­թե Շոյ­գուն՝ ««Ա­սիա­կան մար­շա­լը» որ­քան էլ որ Ի­րա­նի, Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի, Չի­նաս­տա­նի եւ այ­լոց կող­մից հարգ­ված անձ­նա­վո­րութ­յուն էր, բայց նրա հռե­տո­րա­բա­նութ­յու­նը, ոճն ար­դեն դաշ­նա­կից­նե­րին չի բա­վա­րա­րում, ո­րոնք նա­խընտ­րում են խոս­քի փո­խա­րեն կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­ներ: Ա­ռա­վել եւս` Վե­նե­սո­ւե­լա­յի, ա­վե­լի վաղ` Ի­րա­նի ի­րո­ղութ­յուն­նե­րի ֆո­նին: Հա­կա­ռա­կոր­դը հասց­նում է միան­գա­մայն կոնկ­րետ հար­ված­ներ, եւ պա­տաս­խանն էլ պետք է նույն դաշ­տում լի­նի, ո­րը սթա­փեց­նող ազ­դե­ցութ­յուն կթող­նի հա­կա­ռա­կոր­դի վրա»: Ու ել­նե­լով այդ ի­րո­ղութ­յուն­նե­րից՝ «Մոսկ­վան փո­խում է ոչ միայն իր միջ­նորդ-բա­նակ­ցո­ղին, այլեւ` գոր­ծըն­կեր­նե­րի հետ փոխ­գոր­ծակ­ցութ­յան իր ո­ճը»:

Ն­ման տրանս­ֆոր­մա­ցիան, ի­հար­կե, ոչ միայն դաշ­նա­կից­նե­րին, այլ նաեւ՝ Թ­րամ­փին ուղղ­ված կոնկ­րետ ա­հա­զանգ է: Ա­ռա­վել եւս, որ դա հա­մեմ­վեց, օ­րի­նակ, այն­պի­սի դե­տա­լով, ինչ­պի­սին է սի­րիա­կան ա­հա­բե­կիչ-ղե­կա­վար Ջու­լա­նիին Պու­տի­նի կող­մից ըն­դու­նե­լը: Ի դեպ, ռու­սա­կան «չար լե­զու­նե­րը» ակ­նար­կում են, որ դրա­նում իր ծան­րակ­շիռ միջ­նոր­դութ­յունն է ու­նե­ցել Էր­դո­ղա­նը: Բա­ցատ­րութ­յու­նը շատ պարզ է՝ Գա­զա­յից հե­տո Իս­րա­յե­լի թի­րա­խը կա­րող է դառ­նալ Սի­րիա­յի մաս­նա­տու­մը, բնա­կան է, նո­րից Թ­րամ­փի օգ­նութ­յամբ: Իսկ նման ի­րա­վի­ճա­կում ռուս­նե­րի օգ­նութ­յու­նը ոչ թե նույ­նիսկ Սի­րիա­յի կամ Ջու­լա­նիի, այլ ան­ձամբ Էր­դո­ղա­նի հա­մար է անհ­րա­ժեշ­տութ­յուն: Բ­նա­կան է, որ նման օգ­նութ­յան հա­մար ռու­սա­կան բա­զա­նե­րը պետք է մնան Լա­թա­կիա­յում. «Սի­րիան հար­գում է Մոսկ­վա­յի եւ Դա­մաս­կո­սի միջեւ նախ­կի­նում կնքված բո­լոր հա­մա­ձայ­նագ­րե­րը...»,- ա­սաց Ջու­լա­նին: Այ­սինքն, բաց­վում է եւս մեկ հար­թակ, որ­տեղ Թ­րամ­փը պետք է փոր­ձի լե­զու գտնել Պու­տի­նի հետ:

Ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում էլ Թ­րամ­փը ուկ­րաի­նա­կան թե­մա­յով հան­դես ե­կավ հայ­տա­րա­րութ­յամբ, ո­րը, ի դեպ, սպա­սե­լի էր: Նա այս ուր­բաթ ըն­դու­նեց Զե­լենս­կուն, ով, ինչ­պես Թ­րամփն ար­տա­հայտ­վեց, խոս­տա­ցել է մեծ հար­ձա­կում սկսել: Սա, ի դեպ, նոր բան չէ. Զե­լենս­կին նման խոս­տում տվել էր եվ­րո­պա­ցի­նե­րի մաս­նակ­ցութ­յամբ Թ­րամ­փի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ, մի բան էլ ԱՄՆ-ին մե­ղադ­րե­լով, թե չես թող­նում հար­ձակ­վեմ, հո­ղերս հետ վերց­նեմ: Թ­րամփն էլ այդ փու­լում ար­ձա­գան­քել էր՝ լավ, հար­ձակ­վի, ե­թե կա­րող ես, միայն թե շատ ժա­մա­նակ չու­նես: Այ­սինքն, կա´մ հար­ձակ­վում ես, կա´մ ս­տիպ­ված ես լի­նե­լու նստել բա­նակ­ցե­լու: Ու նման է, որ այս հեր­թա­կան հանդիպ­մա­նը Զե­լենս­կուն հենց այդ խոս­տումն է «դեմ տվել»՝ հի­մա հար­ձակ­վո՞ւմ ես, թե ինչ:

Ուկ­րաի­նա­կան բա­նա­կի հար­ձակ­ման մա­սին նման լուրն ան­գամ նեո­նա­ցիս­տա­կան խմբա­վո­րում­ներն էին ծաղ­րել: Թե արդ­յոք Թ­րամ­փը պատ­րաստ­վում է իր բա­նա՞կն ու­ղար­կել Ուկ­րաի­նա՝ հաս­կաց­նելով, որ Կիե­ւը հար­ձակման ո­րե­ւէ ռե­սուրս պար­զա­պես չու­նի, երբ հա­զիվ է ծայ­րը-ծայ­րին դի­մա­նում պաշտ­պա­նա­կան մար­տե­րում: Ընդ ո­րո­ւմ` հար­ձակ­ման փորձ վեր­ջերս ե­ղավ Պոկ­րովս­կի հատ­վա­ծում: Բայց միայն նոր մեծ կո­րուստ­նե­րի հա­սան, ու հի­մա այդ նույն ուղ­ղութ­յու­ննե­րում ար­դեն ռուս­ներն են հար­ձակ­վում:

Արդ­յուն­քում, շատ ա­վե­լի նման է, որ Թ­րամ­փը, Զե­լենս­կու հար­ձակ­վե­լու խոս­տու­մը նրա ա­ռաջ դնե­լով, ան­մի­ջա­պես էլ հարցրել է՝ դե հի­մա անց­նո՞ւմ ես բա­նակ­ցե­լու: Ընդ ո­րում, որ նման մի սցե­նար կա­րող էր գալ օ­րա­կարգ, են­թադ­րել էինք դեռ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի ժա­մա­նակ­, թե ինչ կլի­նի, ե­թե Զե­լենս­կին, Եվ­րո­պա­յի հո­վա­նա­վոր­մամբ, մեր­ժի Թ­րամ­փի հայտ­նի ա­ռա­ջար­կը:

Ա­մեն դեպ­քում, ե­թե հաս­տատ­վի, որ ի­րոք այս մե­խա­նիզմն­ է, ա­պա կնշա­նա­կի, որ ի­րա­կա­նում Մոսկ­վա-­Վա­շինգ­տոնի մեջ ոչ մի վեճ էլ չկա. ընդ­հա­նուր խա­ղի սցե­նար­նե­րից մեկն է:

Չնայած, սպասվող Պուտին-Թրամփ երկրորդ գագաթաժողովը պետք է, որ բոլոր հարցերին վերջնականապես պատասխանի:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելը քաղաքացիական պատերազմի կամ պետության փլուզման վտանգի տակ էՊակիստանը միանում է հուսիթների դեմ պատերազմին«Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցովԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». «Սաղիդ դոսյեները սեղանիս է, ինձ հունից չհանեք»«Ժողովուրդ». ՔՊ թիրախում են նաեւ ընդդիմադիր պատգամավորների օգնականներըՔաղաքապետ Կլիչկոն կոչ արեց Կիևի բնակիչներին լքել քաղաքը՝ դա համարելով «Գոյատևման հարց«Հրապարակ». ԱԱԾ-ն ստուգել է փոխնախարարին«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել«Ժողովուրդ». Ծառուկյանի գործը քննած վարչության պետին պարգևատրել են Լեհաստանում տագնապ է հայտարարվել՝ սահմանային անցակետերը ռուսական անօդաչուների հարվածների պատճառովԻրանը և հուսիթները ակտիվացրել են հարձակումները Մերձավոր Արևելքում. WSJAxios. Թրամփի վարչակազմը հույս ունի դիվանագիտական ճեղքման հասնել ​​ուկրաինական բանակցություններումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելՌուսական բանակը փոխել է զանգվածային հարվածների մարտավարությունը. Ուկրաինական լրատվամիջոցներMI6-ը վախենում է, որ բրիտանական գաղտնիքները Ռուսաստանի ձեռքին է. The TelegraphMI6-ը եւ Կիեւը նորից փորձում են հեղաշրջում կազմակերպել ՌուսաստանումԻրականում Թրամփին պե՞տք է Իրանի հետ պատերազմի արագ ավարտըԹուրք–իրանական հարաբերությունները կարող են ծայրահեղ սրվելԿիևը հարձակման ենթարկվեց Պուտինի նկարով անօդաչուի կողմից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված