Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ

Մոսկվան հենց այնպես չէ,որ հետ բերեց Ալիեվին ու Նիկոլին բանակցային հարթակ տալու առաջարկը

Միջազգային

Ինչ­պես եւ են­թադր­վում էր, ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի կար­գա­վո­րու­մը միան­գա­մայն ակ­տիվ դի­նա­մի­կա­յի փուլ է մտել: Որ­պես հե­տե­ւանք` դա բե­րում է նաեւ Բաք­վի եւ Թեհ­րա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ո­րա­կա­կան տե­ղա­շար­ժե­րի: Դ­րա ցու­ցիչ­նե­րից մեկն էլ դար­ձավ օ­րերս Բաք­վում կա­յա­ցած ե­ռա­կողմ հան­դի­պու­մը եւ կա­յաց­ված ո­րո­շում­նե­րը Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ՝ կապ­ված «Հ­յու­սիս–­Հա­րավ» մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանցքի հետ: Եվ այն, որ այդ հան­դի­պու­մը տե­ղի ու­նե­ցավ Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հան­դի­պու­մից գրե­թե ան­մի­ջա­պես հե­տո, գա­լիս է ակ­նար­կե­լու, որ ո­րո­շու­մը կա­յաց­վել է ա­մե­նա­բար­ձր մա­կար­դա­կով:

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է

Այս­պես, Բաք­վի հան­դիպ­ման արդ­յուն­քում Ռու­սաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը, Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ Շա­հին Մուս­տա­ֆա­եւը եւ Ի­րա­նի ճա­նա­պարհ­նե­րի եւ քա­ղա­քա­շի­նութ­յան նա­խա­րար Ֆեր­զա­նե Սա­դու­ղը հայ­տա­րա­րե­ցին, որ պայ­մա­նա­վոր­վել են «Հ­յու­սիս–­Հա­րավ» մի­ջազ­գա­յին տրանս­պոր­տա­յին մի­ջանց­քով բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի տա­րե­կան ծա­վա­լը հասց­նել 15 մլն տոն­նա­յի, ինչ­պես նաեւ ա­պա­հո­վել բեռ­նա­հոս­քի շա­րու­նա­կա­կան աճ: Ըստ այդմ, պետք է ա­րա­գո­րեն ա­վար­տա­կան տես­քի բե­րել Ռեշտ–Աս­տա­րա եր­կա­թու­ղա­յին գի­ծը եւ դրա տեր­մի­նա­լա­յին հա­մա­կար­գը, նաեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ են ձեռք բե­րել այլ տեխ­նի­կա­կան հար­ցե­րի հետ կապ­ված:

15 մի­լիոն տոն­նա բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յու­նը, ի­հար­կե, լուրջ ցու­ցա­նիշ է: Չ­նա­յած, դա, միան­շա­նակ, այս նա­խագ­ծի սահ­մա­նը չէ: Այդ նա­խա­գի­ծը նախ՝ են­թադ­րում է ՌԴ-ից Հնդկա­կան օվ­կիա­նոս, հե­տա­գա­յում նաեւ դե­պի Եվ­րո­պա կապ: Գու­մա­րած, Ի­րա­նը նաեւ լո­գիս­տիկ հա­բի դե­րում է Չի­նաս­տա­նից Եվ­րո­պա ուղ­ղութ­յամբ, եւ այդ բեռ­նաշր­ջա­նա­ռութ­յան մի մա­սը եւս կտե­ղա­փոխ­վի ՌԴ-Ադր­բե­ջան-Ի­րան եր­թու­ղով: Այ­սինքն, ե­թե ծրա­գի­րը հա­ջո­ղութ­յամբ զար­գա­նա, ա­պա նշված 15 մի­լիոն տոն­նան կա­րող է ան­գամ­նե­րով բազ­մա­պատկ­վել՝ հա­մա­պա­տաս­խան ե­կա­մուտ­նե­րով հան­դերձ:

­Մեկ նրբե­րանգ եւս, ո­րը նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար է շատ կա­րե­ւոր: Վեր­ջա­պես, ե­թե Ի­րան-Ադր­բե­ջան կա­պու­ղին գոր­ծի մեծ ծա­վալ­նե­րով, տեխ­նի­կա­պես այդ գոր­ծըն­թա­ցը սկսի աշ­խա­տել, ա­պա նաեւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րի հա­մար է այն դառ­նում փո­խադ­րում­նե­րի հար­մար ու­ղի: Հա­մե­մա­տած Կաս­պից ծո­վով անց­նող ներ­կա­յիս քննարկ­վող փո­խադ­րում­նե­րի ծրագ­րերին են, ո­րոնք մի շարք խնդիր­նե­րի հետ կապ­ված, լու­ծում պար­զա­պես չու­նեն: Այ­սինքն, «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­վող նա­խա­գի­ծը, ո­րը հա­յաս­տան­յան չի­նով­նի­կութ­յու­նը փոր­ձում է ներ­կա­յաց­նել, որ­պես ինչ-որ ար­տա­ռոց մե­գա­նա­խա­գիծ, պար­զա­պես կա´մ չի կա­րող ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ, կա´մ պետք է հաս­նի Ադր­բե­ջան եւ այն­տեղ օգտ­վի ի­րա­նա­կան կամ ռու­սա­կան լո­գի­ստի­կա­նե­րից՝ մեծ շու­կա­ներ հա­սա­նե­լիութ­յուն ու­նե­նա­լու հա­մար: Նի­կո­լը, ճիշտ է, փոր­ձում է այդ հար­ցը տա­նել-կա­պել իր քա­րո­զած «խաչ­մե­րու­կի» գա­ղա­փա­րի հետ, թե՝ այդ ճա­նա­պար­հը ինչ­պես ա­րե­ւել­քից-ա­րեւ­մուտք, այն­պես էլ՝ հյու­սի­սից հա­րավ մե­խա­նիզմ է են­թադ­րում: Միայն թե այս­տեղ մեկ էա­կան հարց կա. Ադր­բե­ջա­նին էլ մի կողմ թող­նենք, իսկ Մոսկ­վա­յին եւ Թեհ­րա­նին որ­քա­նո՞վ կհե­տաքրք­րի մի մի­ջանց­ք, ո­րը պետք է կա­ռա­վա­րեն ա­մե­րի­կա­ցի­նե­րը: Այն է՝ ու­նե­նան ոչ միայն այդ ճա­նա­պար­հով անց­նող բեռ­նե­րը վե­րահս­կե­լու, այլ նաեւ ի­րենց հար­մար ցան­կա­ցած պա­հի այն բա­ցել-փա­կե­լու հնա­րա­վո­րութ­յուն: Ընդ ո­րում` 99 տա­րով:

Այս տե­սանկ­յու­նից, ի­հար­կե, հե­տաքր­քիր էր Օ­վեր­չու­կի՝ օ­րերս հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ Ռու­սաս­տա­նը ա­ջակ­ցում է Հա­յաս­տա­նին Ադր­բե­ջա­նի հետ «Թ­րամ­փի եր­թու­ղի» ան­վամբ տրանս­պոր­տա­յին մի­ջանցք ստեղ­ծե­լու ծրագ­րե­րում, ե­թե Եր­եւա­նը դա անհ­րա­ժեշտ հա­մա­րի: Բա­ցատ­րութ­յու­նը սա է. «Մենք հար­ցը քննար­կում ենք այս հար­թութ­յու­նում։ Հա­յաս­տա­նը մեր ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կիցն է, եւ­ ե­թե Հա­յաս­տա­նը կար­ծում է, որ իր հա­մար ինչ-որ բան լավ է, ա­պա, ի­հար­կե, մենք այս­տեղ ա­ջակ­ցում ենք Հա­յաս­տա­նին»: Իսկ ե­թե ինչ-որ պա­հի Հա­յաս­տա­նը Ռու­սաս­տա­նի «ռազ­մա­վա­րա­կան դաշ­նա­կի­ցը» չլի­նի, էլի կա­ջակ­ցե՞ն: Խո­շոր հաշ­վով, նա­խօ­րեին դրա հետ կապ­ված հեր­թա­կան զգու­շա­ցու­մը ե­կավ ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Մի­խա­յիլ Գա­լու­զի­նից. «Ե­թե Հա­յաս­տա­նը գնա եվ­րո­պա­կան ընտ­րութ­յան ճա­նա­պար­հով, ա­պա դա օբ­յեկ­տի­վո­րեն կհան­գեց­նի այն հաս­տատ­ված տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­նայ­մա­նը, որ Եր­եւա­նը ներ­կա­յումս ու­նի իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ ԵԱՏՄ-ի շրջա­նակ­նե­րում: Սա, հա­վա­նա­բար, բա­վա­կա­նին ցա­վոտ գոր­ծըն­թաց կլի­նի, այդ թվում, ցա­վոք, Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան հա­մար»: Այ­սինքն, միա­ժա­մա­նակ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցելն անհ­նար է՝ «Քա­նի որ այդ միութ­յուն­ներն ու­նեն տար­բեր մաք­սա­յին եւ սա­կագ­նա­յին կար­գա­վո­րում­ներ: Դ­րանք, ըստ էութ­յան, տար­բեր տնտե­սա­կան բլոկ­ներ են»: Ու այդ տրա­մա­բա­նութ­յամբ. եթե Հա­յաս­տա­նը «Թ­րամ­փի ու­ղի» է ստեղ­ծում՝ մնա­լով ԵԱՏՄ-ում, դա մեկ տար­բե­րակ է. ան­կախ ան­վա­նու­մից, այդ ճա­նա­պար­հը պետք է գոր­ծի ԵԱՏՄ կա­նո­նա­կար­գե­րով: Ե­թե ոչ, ա­պա կա­րող է շա­րու­նա­կել ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յամբ «Թ­րամ­փի ու­ղու» կա­ռու­ցու­մը: Միայն թե այդ դեպ­քում այդ ճա­նա­պար­հը հա­զիվ թե ռու­սա­կան եւ ի­րա­նա­կան ու­ղի­նե­րի հետ կա­րո­ղա­նա գոր­ծար­կել:

ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ՉԻ «ԳՑԻ» ՌՈՒՍՆԵՐԻՆ

­Կարճ ա­սած, ամ­բողջ հար­ցը այն է, թե Ա­լիե­ւի ներ­կա կուր­սը «Հ­յու­սիս-Հա­րավ» ուղ­ղութ­յամբ որ­քա­նո՞վ է կա­յուն լի­նե­լու: 15 մի­լիոն տոն­նա բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը, ո­րոնք խոս­տա­նում են բազ­մա­պատկ­վել, ի­հար­կե, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար շատ լուրջ շա­հագրգ­ռող գոր­ծոն է: Ա­ռա­վել եւս, որ դրա այ­լընտ­րան­քը կա­րող է լի­նել ռուս-ի­րա­նա­կան ճա­նա­պարհ­նե­րից չօգտ­վե­լը, երբ նաեւ կաս­կա­ծե­լի է Կաս­պից ծո­վով լուրջ բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հե­ռան­կա­րը: Ադր­բե­ջանն էլ, ինչ­պես շա­րու­նա­կում են մատ­նան­շել փոր­ձա­գետ­նե­րը, ու­նի է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի արդ­յու­նա­հան­ման շա­րու­նա­կա­կան ան­կում: Ըստ այդմ, ֆի­նան­սա­կան ա­պա­գան, տրա­մա­բա­նա­կան է, որ Բա­քուն կփոր­ձի կա­պել մասշ­տա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի գա­ղա­փա­րի հետ:

Ընդ ո­րում, հա­րա­բե­րութ­յու­ննե­րի զար­գաց­ման դրա­կան դի­նա­մի­կա­յի մա­սին խո­սեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի, Պու­տի­նի եւ Ա­լի­եւի բա­նակ­ցութ­յուն­նե­րի արդ­յուն­քում Ռու­սաս­տա­նը հաս­տա­տում է 2022 թվա­կա­նի փետր­վա­րի 22-ին ստո­րագր­ված՝ «ՌԴ-ի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ դաշ­նակ­ցա­յին փոխ­գոր­ծակ­ցութ­յան հռչա­կագ­րի ողջ նե­րու­ժը բա­ցա­հայ­տե­լու տրա­մադր­վա­ծութ­յու­նը»: Ն­մա­նա­պես դրա­կան է գնա­հատ­վում նաեւ փոխ­վար­չա­պետ Օ­վեր­չու­կի հի­շա­տակ­ված այ­ցը Բա­քու: Վեր­ջա­պես, Զա­խա­րո­վան նաեւ ընդգ­ծեց, որ բա­ցի տար­բեր տա­րա­ծաշր­ջա­նա­յին ձեւա­չա­փե­րում (ԱՊՀ, ՇՀԿ, «Կասպ­յան հնգյակ», «3+3» եւ այլն) կա­պե­րի աշ­խու­ժա­ցու­մից, նաեւ. «Մենք տես­նում ենք Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան հետ Բաք­վի երկ­խո­սութ­յան սեր­տա­ցում»:

Ի­հար­կե, Ա­լիեւն ակ­տիվ կա­պե­րի մեջ է Թ­յուր­քա­կան աշ­խար­հի հետ, վեր­ջերս ան­գամ խո­սում էր թյուր­քա­կան բա­նա­կի եւ նման բա­նե­րի մա­սին: Նաեւ սերտ կա­պե­րի մեջ է Իս­րա­յե­լի հետ: Այ­սինքն, միշտ էլ կա ռիս­կը, որ ցան­կա­ցած պա­հի Հեյ­դա­րո­վի­չը կա­րող է նոր շրջա­դար­ձի գնալ: Բայց դրա­նով հան­դերձ, մեկ ի­րո­ղութ­յուն կա, ո­րը չի փոխ­վում. Կաս­պից ծո­վը խո­շոր բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հար­մար ու­ղի չէ, եւ Ադր­բե­ջա­նի հիմ­նա­կան շար­ժը կախ­ված է մնա­լու «Հ­յու­սիս-հա­րավ» գծից:

Իսկ այդ վեր­ջին գոր­ծո­նը, կրկնենք, նաեւ Հա­յաս­տա­նի հա­մար է ան­հե­ռան­կա­րա­յին թող­նում Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ուղ­ղութ­յու­նը. գնա­լու ճա­նա­պա­րհը, ո­րը կշրջան­ցի Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը, պար­զա­պես չկա: Ինչ­պես կո­մո­ւնի­կա­ցիոն ո­լոր­տում, այն­պես էլ, որ բխում է դրա­նից, նաեւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան:

ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ

Ա­հա այս վեր­ջին զար­գա­ցում­նե­րի ֆո­նին հե­տաքր­քիր տեսք ու­ներ Գա­լու­զի­նի եւս մեկ հայ­տա­րա­րութ­յու­նը: Այն է. «Մեր ա­ռա­ջար­կը՝ հար­թակ տրա­մադ­րել Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ վերջ­նա­կան խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման հա­մար, ու­ժի մեջ է մնում»:

­Խոս­քը, հաս­կա­նա­լի է, այն նույն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մա­սին է, ո­րը կա­րող էր ԱՄՆ-ում ստո­րագր­վել, բայց ըն­դա­մե­նը նա­խաս­տո­րագր­վեց: Ընդ ո­րում ա­սել, թե դրա­նից հե­տո ԱՄՆ-ից ինչ-որ լուրջ քայ­լեր կան, թե ե­կեք, ստո­րագ­րենք-վեր­ջաց­նենք, տե­ղին չէր լի­նի:

Դ­րա­նից հե­տո, թեեւ Ա­լիեւն ու Նի­կո­լը քա­նիցս հան­դի­պե­լու, միա­սին սուրճ խմե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել են, բայց մեկ բան չի փոխ­վում: Բա­քուն շա­րու­նա­կում է հայ­տա­րա­րութ­յու­ննե­րը Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լու մա­սին, ո­րի պո­տենց­իա­լը գո­նե այս պա­հին Նի­կո­լը պար­զա­պես չու­նի: Ե­թե ան­գամ ու­նե­նա, մեկ է, էն գլխից էր հաս­կա­նա­լի, որ Սահ­մա­նադ­րութ­յու­նը միայն պատր­վակն է, եւ ի­րա­կա­նում ա­մեն բան մեկ հար­ցի է տա­նում՝ ինչ վե­րահս­կո­ղութ­յուն է լի­նե­լու Ս­յու­նի­քում: Ե­թե ա­մե­րիկ­յան, ա­պա դրան դեմ է ոչ միայն Ի­րա­նը, այլ նաեւ՝ Թուր­քիան:

Եվ­րո­պան էլ իր հեր­թին այս ըն­թաց­քում փոր­ձեց ինչ-որ խա­ղեր սկսել, բայց ա­սել, թե ԵՄ-ի, ա­վե­լի ճիշտ՝ Բ­րի­տա­նիա­յի պո­տենց­իա­լը նե­րում է, որ Ս­յու­նի­քում վե­րահս­կո­ղութ­յուն սահ­մա­նի, միամ­տութ­յուն կլի­ներ:

Այս­պի­սով, երբ Պու­տի­նի եւ Ա­լիե­ւի հան­դի­պու­մից հե­տո Ռու­սաս­տա­նը նո­րից հի­շեց­նում է իր միջ­նոր­դութ­յան մա­սին, հա­զիվ թե պա­տա­հա­կան լի­նի: Ի­հար­կե, այս պա­հին, երբ տե­սա­նե­լիո­րեն ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նո­րից սրաց­ման ուղ­ղութ­յամբ են գնում, սպա­սել, որ Նի­կոլն ու Ա­լիեւն այդ ա­ռա­ջար­կին դրա­կան պա­տաս­խան կտան, քիչ հա­վա­նա­կան է:

Չ­նա­յած, ի­րա­կա­նում է՞լ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սրվում են. այս­տեղ հար­ցեր շատ կան:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ