«Գալաթասարայը» Սպերցյանի համար լավ տարբերակ է. Տաշուև
ՍպորտՌուսական մի քանի ակումբների նախկին գլխավոր մարզիչ Սերգեյ Տաշուևը մեկնաբանել է «Գալաթասարայի» կողմից Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Էդուարդը այն տարիքում է, երբ, հավանաբար, պետք է փորձի ինչ-որ նոր բան։ Չնայած նա խաղում է Հայաստանի ազգային հավաքականում և ունի միջազգային փորձ։ «Գալաթասարայը» մասնակցում է եվրոպական մրցաշարերին, իսկ թուրքական լիգան բավականին ուժեղ է։ Ակնհայտ է, որ այն էլիտար չէ, ինչպես Անգլիան կամ Իսպանիան, սակայն ավելի լավ տարբերակ է, քան «Սաութհեմփթոնը»,– Տաշուևի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
