Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«Ֆուտբոլային ջենթլմեն»-ի կազմկոմիտեն Սպերցյանին հեռացրել է մրցանակի հավակնորդների ցուցակից

Սպորտ

«Ֆուտբոլային ջենթլմեն» մրցանակաբաշխության կազմկոմիտեն Էդուարդ Սպերցյանին հեռացրել է մրցանակի հավակնորդների ցուցակից, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Մենք մեծ հարգանք ունենք Էդուարդի հանդեպ և վստահ ենք, որ ապագայում նա այս մրցանակը նվաճելու հնարավորություն կստանա։ Ստեղծված իրավիճակում ճիշտ չենք համարում նրան թողնել հավակնորդների ցուցակում։ Գիտենք, որ ֆուտբոլիստն ու Սպերցյանի երկրպագուներն ըմբռնումով կմոտենան այս որոշմանը։ Ցավում ենք կատարվածի համար»,- գրված է հայտարարությունում։

Մրցանակը շնորհվում է 1994 թվականից։

Սպերցյանը մրցանակի հավակնորդների անվանացանկից հեռացվել է «Ախմատի» ֆուտբոլիստ Ուսման Նդոնգի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլի միության կարգապահական կոմիտեն Սպերցյանին տուգանել էր, իսկ Նդոնգին որակազրկել էր 2 խաղով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ