Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս անգամ, ի տարբերություն նախորդի, 1 թեկնածու է հայտ ներկայացրել՝ տնօրենի ԺՊ, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը գարնանից ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն է, իսկ սեպտեմբերին նշանակված մրցույթին չանցավ։

Այն ժամանակ նա մրցակիցներ ուներ, գլխավորը  առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանն էր, որին, ըստ լուրերի, աջակցում էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, եւ հենց այդ պատճառով էլ 0.11 միավոր պակաս գնահատեցին, որ Նարեկ Զեյնալյանը կտրվի քննությունից։

Հիմա Զեյնալյանը մրցակիցներ չունի, ինչից կարելի է եզրակացնել, որ Ավանեսյանին ասել են՝ «հանգիստ նստի տեղդ»․ Փաշինյանի «հորդորով» մանդատից հրաժարված Զեյնալյանը քաղաքական որոշման արդյունքում պետք է ԲԿ տնօրեն դառնա։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը մանդատից հրաժարվեց մոտ 1 տարի առաջ` Արգիշտի Քյարամյանի հետ լսումներում լեզվակռվից հետո, երբ նյարդայնացած «շեֆը» միանգամից մի մեծ խմբի ազատեց պաշտոններից ու մանդատները վերցրեց ձեռքներից:

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանին մարտին հեռացրին պաշտոնից, եւ որպես պատճառ՝ նշվում էին պացիենտների, այսպես կոչված, «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ-ն։ Եվ Նարեկ Զեյնալյանը նշանակվեց ԺՊ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ