Ինչու հանկարծ Թրամփը Զելենսկուն հիշեցրեց Ռուսաստանից` Ալյասկա թունելի թեմայի մասին
ՄիջազգայինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը, իհարկե ոչ պատահական, անդրադարձավ նաեւ Ռուսաստանից` Ալյասկա թունելի գաղափարին:
«Երեկ լուրեր տարածվեցին Ռուսաստանից Ալյասկա թունելի մասին։ Հետաքրքիր է։ Ի՞նչ եք կարծում այդ մասին, պարոն նախագահ։ Ունե՞ք որևէ գաղափար։ Ինչպե՞ս եք գնահատում գաղափարը», ասաց ԱՄՆ նախագահը` դիմելով Զելենսկուն:
Վերջինս ընդամենը արձագանքեց` «Ես ոգևորված չեմ գաղափարով»։
«Չեմ կարծում, որ Զելենսկիին դուր է եկել գաղափարը»,- ավարտեց Թրամփը:
Թե ինչ իմաստ ունի նման հանդիպման ժամանակ հանկարծ հիշել ինչ-որ «լուրերի» մասին, թեկուզեւ այն այնպիսի գաղափարի մասին է, ինչպիսին է Ռուսաստանից Ալյասկա թունելը, կարելի է կռահել միակ բացատրությունից ելնելով: Այն է` դա պարզապես լուրեր չեն, խոսքը շրջանառվող պայմանավորվածությունների, միգուցե` արդեն հստակ ծրագրի մասին է: Ընդգծենք, մեգածրագրի, ավելին` բացառիկ ծրագրի, որի կարող է մեծագույնը դառնալ մարդկության պատմության մեջ: Ինչպես մասշտաբով, այնպես էլ` ակնկալիքներով: Դրանից Զելենսկին ոգեւորված է, թե` ոչ, կամ առհասարակ ինչ կարծիք ունի, Թրամփը հաստատ թքած ունի: Նա պարզապես Զելենսկուն ակնարկում է` կա նման ծրագիր, եւ որպեսզի այն դադարի, պետք է ուկրաինական պատերազմը վերջանա:
Կամ այսպես. Թրամփը Զելենսկուն պարզ բացատրեց, թե իր ինչին է պետք, որ ուկրաինական պատերազմը կանգնի, ինչ մեգաշահերի մասին է խոսքը: