Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Նիկոլը ֆոկուսնիկ չէ, այլ էժան աֆերիստ է. Աշոտյան

Ներքաղաքական

Այսօր ելույթ ունեցա ԵԺԿ քաղաքական համաժողովում՝ որպես նիկոլական հանցախմբի ճիրաններում երկու տարուց ավել մնալուց հետո  ձայնս չկտրած մարդ, ով չի կարող հանգիստ լինել, երբ իր երկրում այս պահին մոտ 40 հոգի զրկված է ազատությունից իր քաղաքական հայացքների համար։ 

Հիմնական ասելիքս Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայերի մասին էր։ 

Մեր երկրի իրական խայտառակ վիճակի, եվրոպական կառույցների երկդիմի լռության, Ադրբեջանում պատանդի կարգավիճակում գտնվող մերոնց մասին էր։ 

Գեոպոլիտիկայի մեջ բարոյականության սկզբունքները չկորցնելու կարեւորության մասին էր։

Նիկոլը ֆոկուսնիկ չէ, այլ էժան աֆերիստ է։ Դա է Կոպերֆիլդի եւ մատնոց ֆրցնողի ամենացցուն տարբերությունը։

Մի կամ մի քանի ելույթներով «գարուն» չի գա, անշուշտ։ 

Բայց ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք  բզել ու բշտել բոլորին, որ կարող է եւ պարտավոր է ազդել եւ, հայացք չփախցնելով, շիտակ արձագանքել։ 

Հակառակ դեպքում պնդում եմ՝ իրական Եվրոպան ես եմ ու հարյուր հազարավոր  իմ հայրենակիցներ, ովքեր գիտեն ազատության, արժանապատվության, պայքարի եւ մարդասիրության արժեքը։ 

#EPP #Republicans #RPA

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ