Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայաստանի հոգեբուժական հաստատություններում հաշվառված է մոտ 60 հազար մարդ․ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ

Առողջապահական

 Հայաստանի հոգեբուժական հաստատություններում հաշվառված է մոտ 60 հազար մարդ-անդրադառնալով ՀՀ-ում հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց վիճակագրական տվյալներին, ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը, ընդգծելով․

-Հոգեկան խանգարումներ կամ հոգեկան խնդիրներ ունեցողների թիվն իրականում ավելի շատ է, քան հաշվառված են: Կյանքի արագացող տեմպը հնարավոր չէ, որ շատերի մոտ չառաջացնի որոշակի հոգեկան խնդիրներ։ Ամբողջ աշխարհում հոգեկան խանգարում ունեցողների աճի միտում կա.2020թ-ից հետո ՀՀ-ում նկատվում է ոչ միայն դեպրեսիաները, այլև շատ հոգեկան խանգարումներ ավելի մեծ տարածվածություն են ձեռք բերում։

Վերջին տարիներին հասարակական վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ մեծ փոփոխության է ենթարկվել: Հասարակության վերաբերմունքն այսօր ավելի շատ հասկացողի վերաբերմունք է, քան ծաղրողի։

Հարցին, թե Հայաստանում սթրեսային որ խանգարումներն են առավել շատ տարածված Սողոյանը նկատում․

-Կպչուն, սևեռուն մտքերի նևրոզը և հետտրավմատիկ սթրեսային խանգարումները Հայաստանում ամենահաճախ հանդիպող հոգեկան առողջության խնդիրներն են: Հետաքրքիր է, որ կպչուն, սևեռուն մտքերի նևրոզը տարածված է նաև Իսրայելում: Կպչուն, սևեռուն մտքերը կարող են նաև ուղեկցվել կպչուն, սևեռուն գործողություններով։ Մարդիկ կան, որ չափից ավելի շատ լվացվում են, մարդիկ, ովքեր մտքում անընդհատ հաշվում են, մարդիկ, ովքեր ավելորդ իրեր են հավաքում: Ընդ որում` այս ամենն անում են առանց գիտակցելու, չհասկանալով պատճառը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ