Պրոֆեսիոնալ ֆուտբոլում լավ խաղալ չկա, կա՛մ կա արդյունք, կա՛մ չկա․ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատերը ազգային հավաքականի մասին
Սպորտ«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը «Իրավունքի» հետ զրույցում ցավով է արձանագրում, որ հայկակական ֆուտբոլից դեռ լուրջ ակնկալիքներ սպասել պետք չէ․
-Չեմ կիսում այն տեսակետը, թե հավաքականի տղաները լավ խաղաղացին, բայց պարտվեցին, չկա նման բան, լավ խաղալը՝ լավ արդյունքն է։ Պետք է սովորեն տղաները հասնել արդյունքի, թե չէ ասել, հայ ֆուտբոլիստները լավ խաղաղացին, բայց դե ինչ արած վերջում պարտվեցին, կներեք՝ անլուրջ է։ Դա նույնն է, որ ասեն․ բժիշկը վիրահատությունը փայլուն ավարտեց, բայց հիվանդը մնաց վիրահատարանի սեղանին՝ հիվանդը մահացավ, սա է ցավոք։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում լավ խաղալ եւ այլն չկա, կա՛մ կա արդյունք, կա՛մ չկա։ Ես տեսնում եմ, որ այսօր ցավոք, հայկական ֆուտբոլն ունի լուրջ խնդիրներ, որոնք պետք է վերացվեն, հակառակ պարագայում խոսել պրոֆեսիոնալ ֆուտբոլի մասին ուղղակի անմտություն է։ Հա, հնարավոր է պատահական գոլեր խփեն տղաները, բայց դա չէ արդյունքը, դա չէ պրոֆեսիոնալ ֆուտբոլը։
-Որո՞նք են այն առանցքային խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հայկական ֆուտբոլի զարգացմանը։
-Ցավոք սրտի, հայկական ֆուտբոլի խնդիրները այնքան խորքային ու լուրջ են, որ դժվար է մի քանի դրվագով ներկայացնել։ Հասարակ բան ասեմ․ պատանեկան, երիտասարդական ֆուտբոլում մեր հավաքականները պարտվում են համարյա թե բոլոր խաղերը, ըստ իս, հայկական ֆուտբոլը վերականգնելը բավական բարդ, համբերատարար աշխատանք է պահանջելու։ Բայց ամենակարեւոևը մենք պետք է փոխենք մեր մոտեցումը, որովհետեւ այն խնդիրները, որոնք ես այսօր եմ տեսնում հայկական ֆուտբոլում, բացարձակ հուսադրող չեն։ Մի կողմից ես տեսնում եմ տաղանդավոր տղաների, բայց մենք չեն տեսնում այն կարեւոր շեշտտադրումները, որոնք կբերեն արդյունքի։ Ես հույս ունեմ, որ մի օր կփոխվի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, որովհետեւ իրենց կողմից որեւէ քայլ ֆուտբոլի զարգացմանը միտված չեմ տեսնում։ Ես սա ցավով եմ ասում, որովհետեւ ինչպես յուրաքանչյուր հայ, ես էլ եմ երկրպագում մեր հավաքականին, բայց ցավոք սրտի, այսօր ես չեմ տեսնում դրական տեղաշարժեր դեպի արդյունքներ։
-Հետաքրքիր էր Ձեր դիտարկումը ազգային հավաքականի թիմի ավագ Տիգրան Բարսեղյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ։
-Անկեղծ ասած շատ մեծ հարգանքով եմ վերաբերում Տիգրան Բարսեղյանին եւ համարում եմ, որ այսօր ՀՀ-ի հավաքականի ամենաուժեղ ֆուտբոլիստն է։ Իսկ այն ինչ կատարվեց, իրականում մենք տեսանք այսբերգի փոքրիկ մասը, եւ տեղյակ չենք, թե ինչ է տեղի ունենում էկրաներից այն կողմ։ Օրինակ, ես կարծում եմ, որ խնդիրը գալիս է հանդերձարանից, թիմի ներքին հարաբերություններից։ Տեսեք, երբ Եղիշեն եկավ հավաքական, թիմից հեռացավ Վարազդատ Հարոյանը, ով լավագույններից էր։ Կարող է ինքը դաշտում այդքան օգուտ չբերեր, բայց նա էությամբ լիդեր էր։ Ա՛յ ինչպես որ Վարազդատի դուրս գալն էր շատ վատ նշան, նույնը հիմա կատարվում է Տիգրանի դեպքում։ Իհարկե, կարելի է մեղադրել Տիգրանին, բայց ես քաջատեղյակ լինելով ներքին խոհանոցին, վստահ եմ, որ կա ներքին լուրջ խնդիր, որի մի չնչնին մասի արդյունքն էր այն ինչը տեսանք էկրաներին։
