Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Թուրքիան և ԵՄ երկրները՝ հայկական ատոմակայանի դեմ

Տնտեսություն

Սեպտեմբերին Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից Իգդիր քաղաք է այցելել Անկարայում Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի և Միացյալ Նահանգների դեսպանատների աշխատակիցների պատվիրակությունը՝ ատոմային էներգետիկայի արտասահմանյան մասնագետների ուղեկցությամբ: Ըստ տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության՝ նահանգապետ Էրկան Թուրանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռոսատոմի աջակցությամբ շահագործվող Մեծամորի հայկական ատոմակայանի աշխատանքի ռիսկերը, ընդ որում, եվրոպացի հյուրերը ներկայացրել են Իգդիրից 30 կիլիոմետրի վրա գտնվող «օբյեկտի հնացած սարքավորումների» մասին կեղծ փորձագիտական ​​բազմիցս կրկնվող մանտրան։

Հայկական ատոմակայանի փակման կամ արդիականացման օգտին ամերիկյան կամ եվրոպական ձևանմուշով որպես փաստարկներ՝ մեջբերվել են Վաշինգտոնի և Բրյուսելի համապատասխան առաջարկությունները։ Հայաստանի ներկայիս իշխանություններին փաստորեն առաջարկվում է այն փոխանցել արևմտյան մասնագետների վերահսկողությանը: Բացի այդ, դիվանագետներն առաջարկել են իրենց պետությունների մասնակցությունը Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից շրջանների «էկոլոգիական անվտանգությունը» ապահովելու գործում: «Ռիսկերի կանխարգելման» մեղմ ասույթի քողի տակ թաքնված են նաև վերջին տարիներին թուրք և ադրբեջանցի «բնապահպանների» կողմից անդադար առաջ մղվող միանշանակ պահանջները` ատոմային օբյեկտի շահագործումը դադարեցնելու մասին: Վերջին օրինակներից մեկը «Ջումհուրիեթ» օրաթերթի` ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի կառավարություններին հասցեագրված մայիսի 31-ի հրապարակումն է՝ թուրքական 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների կոչով՝ շտապ փակել Հայաստանի ատոմակայանը սեյսմիկ ռիսկերի, հնացած ենթակառուցվածքների, ինչպես նաև Իգդիրում քաղցկեղով հիվանդացածության աճի և արյան սակավարյունությամբ երեխաներ ծնվելու պատրվակով, ինչն այդպես էլ չի հաստատվել առողջապահության ոլորտի որևէ միջազգային մարմնի կողմից: «Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի փակվել Մեծամորի ատոմակայանը»,– պաթոսով հայտարարել է Մերսինի բնապահպանության և շրջակա միջավայրի ասոցիացիայի ղեկավար Սաբահաթ Ասլանը:

Եվ ահա, ըստ երևույթին, որոշվել է Երևանի և Մոսկվայի վրա էկոլոգիական ճնշման գործին ավելի մեծ փութաջանությամբ վերաբերվել: Հանդիպման արդյունքում ստեղծվել է ԵՄ-ի տեխնիկական մասնագետների կողմից համակարգվող մոնիտորինգի մշտապես գործող ​​խորհուրդ, որի կազմում ընդգրկված են Թուրքիայի քաղաքապետարանների, ուժային և վերահսկիչ կառույցների աշխատակիցներ, հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Խորհրդի ղեկավար է նշանակվել Իգդիրի նահանգապետի տեղակալ Աբդուռահման Չելեբին: Աշխատանքի հայտարարված նպատակն է՝ տարածաշրջանում Մեծամորի ատոմակայանից եկող «սպառնալիքների» վերլուծումը, տեխնածին աղետի դեպքում ռադիոակտիվ ռիսկերից բնակչությանը պաշտպանելու միջոցառումների կազմակերպումը:

Նախատեսվում է անցկացնել հանդիպումներ և պատրաստել զեկույցներ ռադիոակտիվ ֆոնի փոփոխությունների, բնակչությանը իրազեկելու միջոցներ ու արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման միջոցառումներ մշակելու և այլնի մասին: Խորհրդի գործունեության շրջանակներում կիրականացվի Հայաստանի ատոմակայանի գործունեությունը և ատոմային էներգիայի ոլորտում ռուսական բանիմացությունը վարկաբեկող տեղեկությունների հավաքում ու տարածում։ Արտակարգ իրավիճակների դեպքում ճառագայթային անվտանգության և առողջապահության պատրաստականության վերաբերյալ սցենարների քննարկման ծրագրերը տեղավորվում են CBRND (քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական և միջուկային պաշտպանություն) ծրագրի շրջանակներում, որը Թուրքիայում վերահսկում է արտակարգ իրավիճակների կառավարական գործակալությունը (AFAD): Օրինակ, տեղական ADEC ասոցիացիայի դեղագործները AFAD-ում վերապատրաստվում են CBRND-ի ծրագրերի համաձայն: Բացի դրանից, 2021 թվականից սկսած՝ AFAD-ի և Թուրքիայի դեղագործների պալատի (TEB) միջև գործում է արտակարգ իրավիճակներում փոխգործակցության մասին արձանագրություն, ինչը մանրամասնում է դեղատների և տարածաշրջանային դեղագործական պալատների մասնակցությունը ծրագրում:

Թուրքիայի CBRND-ի նախաձեռնությունները մեկուսացված չեն գործում: Բրյուսելն աջակցում է նմանատիպ ծրագրերին IPA III-ի (Instrument for Preaccession Assistance) շրջանակներում գործող ԵՄ CBRN Centres of exCellece ծրագրի միջոցով: Այս հարթակը կանոնավոր կերպով համակարգվում է կենսաբանական սպառնալիքների նվազեցման ամերիկյան ծրագրի (BTRP) ամերիկյան կառույցների հետ, Պենտագոնի հայտնի DTRA գործակալության, ինչպես նաև Ռուսաստանում արգելված ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) նախագծերի կողմից: Այս կառույցները զուգահեռաբար գործում են Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում. ԵՄ-ն պատասխանատու է «քաղաքացիական» բաղադրիչի, իսկ ԱՄՆ-ն՝ ենթակառուցվածքի համար: Համապատասխան ծրագրերի շրջանակներում մշակվում են ձեռնարկներ ու դասընթացներ, որոնք նախատեսված են Արևմուտքի համար անցանկալի օբյեկտների ու նախագծերի շուրջ մթնոլորտը շիկացնելու համար: Թուրքիայում համապատասխան գործառույթը փոխանցվում է AFAD-ին ու ADEC-ին:

Կարելի է չկասկածել, որ արդեն շատ մոտ ապագայում վերոհիշյալ խորհրդի և դրա հետևում կանգնած կառույցների ջանքերով կսկսեն տարածվել «փորձագիտական» կարծիքներ խորհրդային «հնացած» տեխնոլոգիաների օգտագործման, էներգաբլոկների անբավարար տեխնիկական վիճակի, Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու Ռոսատոմի երևակայական «անկարողության» մասին՝ ատոմակայանի աշխատանքի ամբողջական կամ մասնակի դադարեցման վերաբերյալ անխուսափելի եզրակացությամբ: Խորհրդի բարետես պիտակի ներքո կողմնակալ տեղեկատվական նյութերը տարածվելու են թուրքական ու եվրոպական զանգվածային լրատվամիջոցներում՝ ատոմային էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային կազմակերպությունների (հիմնականում՝ ՄԱԳԱՏԷ-ի) ուշադրությունը այս խնդրի վրա ուղղորդելու նպատակով: «Բարենպաստ» տեղեկատվական ֆոն ձևավորելու համար Անկարայում Ֆրանսիայի դեսպանատան քաղաքական բաժանմունքի դիվանագետները այցելել են «Իգդիր Գոգոս Գազետեսի» և «Եսիլ Իգդիր» հրատարակչություններ՝ առաջարկելով նրանց աշխատակիցներին վճարով հրատարակել «Չեռնոբիլը Կովկասում» սարսափեցնող պատմությունը: Եվ ահա այդ նույն «Եսիլ Իգդիրում» հայտնվում են նյութեր հիվանդությունների կանխարգելման ծրագրի և դեղատների միջոցով կալիումի յոդիտի հաբեր բաշխելու մասին: Լավ հայտնի է, որ նման տեղեկատվական արտահոսքերը ուղղված են բնակչության շրջանում խուճապ առաջացնելուն: Իշխանության տեղական (միայն տեղակա՞ն) մարմինների հետ սերտ կապված եվրաատլանտյան դոնորների կողմից  «էկոլոգիայի հետ կապված մտահոգությունների» քողի տակ ֆինանսավորումն ու մեթոդական աջակցությունը ներքին գործերին միջամտելու տարր է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մոսկվայում կայացած գլոբալ ատոմային ֆորումի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդեց ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին, ինչը թույլ կտա ապահովել անվտանգ և տնտեսապես արդյունավետ անցում նոր էներգաբլոկին ընթացիկ ժամկետի ավարտից հետո: Նրա ասելով՝ կայանի արդիականացման և աշխատանքները երկարաձգելու նախագիծն իրականացվում է Ռոսատոմի և միջազգային գործընկերների հետ համատեղ: Հայկական «խաղաղ ատոմի» ապագայի համար պայքարը կսրվի նաև կովկասյան երկրում արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների զարգացման ծրագրերի համատեքստում, որոնք, ինչպես հայտնի է, պահանջում են մեծ էներգածախսեր: Եվ ահա մենք հետեւում ենք ինչպես այն ուժերը, որոնք կտրականապես շահագրգռված չեն ատոմային ոլորտում ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության զարգացմամբ, նախօրոք ենթակառուցվածքներ են մոգոնում՝ բնակչությանը վախեցնելու նպատակով ապատեղեկատվություն տարածելու համար՝ տարածելով խուճապային վախեր գրպանային «գիտնականների», «դեղագործների»,  մամուլի, կեղծ գիտական կառույցների ջանքերով:

Հնչող այն թեզիսները, թե «կայանի  30 տարվա ռեսուրսի ժամկետը վաղուց լրացել է», կարող են լիովին հիմնավորված դիտարկվել որպես անտեղյակ սպառողի համար նախատեսված սովորական քարոզչություն: Ռեակտորը արդիականացման մի շարք փուլեր է անցել՝ ներառյալ ռեակտորի կորպուսի թրծումը և անվտանգության համակարգերի հագեցումը, էլ չասած այն մասին, որ ատոմակայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին Հայաստանի կառավարության որոշումն ընդունվել է ANRA կարգավորողի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո:

Իհարկե, շահագրգիռ արտաքին դերակատարների կողմնակալ ուշադրությունը Մեծամորի ատոմակայանի նկատմամբ ամենևին էլ  պայմանավորված չէ «բնակչության անվտանգության» մտահոգության հետ, այլ, առաջին հերթին, հեռուն գնացող առևտրային և աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Ապահովելով Հայաստանի էներգետիկ հավասարակշռության զգալի բաժինը՝ ատոմակայանը բարդացնում է ամերիկյան արտադրության մոդուլային միջուկային ռեակտորների (SMR ռեակտորներ) փորձարկումները, որոնք հղի են վթարներով և արտակարգ իրավիճակներով: Ամեն դեպքում, Թուրքիան և նրա արևմտյան գործընկերները Հայաստանի էներգետիկ անկախությունը ընկալում են որպես սպառնալիք, որին պետք է վերացնել:

Տիգրան Բաղրամյան

 

Նկարների տակ՝

Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անկախության հիմնական գործոնն է

Եվրոպական դեսպանատների աշխատակիցները Իգդիրում քննարկում են հայկական ԱԷԿ-ի դեմ գործողությունների ռազմավարությունը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված