Թրամփի հետ զրույցից հետո ԱՄՆ-ում բացահայտել են Պուտինի դիվանագիտական հաղթանակի գաղտնիքը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատարյալ ժամանակ է ընտրել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի համար՝ դիվանագիտական հաղթանակի հասնելու, գրում է CNN-ը։
CNN-ը Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը անվանել է «վերջին րոպեի փորձ՝ դադարեցնելու Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման հնարավոր շրջադարձային կետերի մասին վտանգավոր խոսակցությունները»։ Զրույցը կենտրոնացած էր հեռահար Tomahawk հրթիռների վրա։
CNN-ը նշում է, որ Մոսկվան հույս ունի` խաղաղության բանակցություններում առաջընթացի միայն հեռանկարը կարող է բավարար լինել համաձայնության ձգտող Թրամփին համոզելու համար դադարեցնել Ռուսաստանի դեմ ուղղված իր ռազմական սպառնալիքները։