Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Հրապարակ». Նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։

Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տան մոտ, եւ ձերբակալվածների մեջ էր նաեւ նրա որդին:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։

Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, պատմում է, որ տեղի ունեցածը ո՛չ վիճաբանություն է, ո՛չ էլ ծեծկռտուք, պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին եւ նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։

Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել եւ հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։

Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ