Իմ ծննդյան տարեդարձը նոյեմբերին է, հաճելի կլիներ այդ ժամանակ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական. Վալերի Ծառուկյան
Սպորտ
«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը հույս է հայտնել, որ հրավեր կդտանա Հայաստանի ազգային հավաքականից.
«Մենք պարտվեցինք Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերը՝ բաց թողնված հնարավորությունների և, հավանաբար, կենտրոնացվածության պակասի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ ստացավ Իռլանդիայի դեմ խաղում. միշտ դժվար է խաղալ մեկ խաղացողով պակաս։ Բայց մենք կարող էինք տարբերություն ստեղծել կարմիր քարտից առաջ։ Հիմա գլխավորը մնացած խաղերի վրա կենտրոնանալն ու դրանք հաղթելն է։
Հայաստանն ունի շատ լավ ֆուտբոլիստներ։ Ես հավատում եմ, որ նրանք կհաջողեն։ Հայ ժողովուրդը արժանի է նման նվերի, ինչպիսին է խոշոր մրցաշարի ուղեգիրը։ Իմ ծննդյան օրը նոյեմբերին է, և շատ հաճելի կլիներ հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական»,- Metaratings-ի հետ զրույցում նշել է Ծառուկյանը։
