Ֆուտբոլիստներ, որոնք կհեռանան «Ինտերից» մրցաշրջանի ավարտին. Calciomercato
Սպորտ
Իտալական հեղինակավոր Calciomercato պարբերականը ներկայացրել է Միլանի «Ինտերի» այն խաղացողների ցանկը, որոնք ընթացիկ մրցաշրջանից հետո կլքեն ակումբը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ներաձուրիները» հաջորդ ամռանը հրաժեշտ կտան Հենրիխ Մխիթարյանին, Մատեո Դարմյանին, Ֆրանչեսկո Աչերբիին և Ստեֆան դե Վրային, երբ կավարտվի նրանց գործող պայմանագրի ժամկետը։ Այնուամենայնիվ, դե Վրայի դեպքում որոշումը կարող է փոխվել, քանի որ ակումբում համարում են, որ հոլանդացին դեռ կարող է մի քանի մրցաշրջան բարձր մակարդակով հանդես գալ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
