ԱՅՍՕՐ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
ՍպորտԱյսօր, հոկտեմբերի 16-ը, Ծանրամարտի միջազգային օրն է։ Այս օրերին, երիտասարդ ծանրամարտիկները պատրաստվում են Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը։ Տղամարդկանց թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում սպորտի դարբնոց Գյումրիում, իսկ կանանցը Երևանում։ Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան հրապարակել է հավաքականների կազմերը, որոնք մասնակցելու են առաջնությանը։ Հայաստանը մինչև 23 տարեկանների առաջնությունում հայտավորել է 15, իսկ մինչև 23 ֊ում 11 ծանրորդի։ Մ23 տարիքայիններում հանդես եկող ծանրորդների թվում են վերջերս մեծահասակների ԱԱ֊ում հանդես եկած Գառնիկ Չոլակյանը, Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը և Գարիկ Կարապետյանը։ Եվրոպայի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը, Ալբանիայի Դյուրես քաղաքում։ Հաջողություն մեր ծանրորդներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
