Հոկտեմբերի 12․ օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Գորկու առեղծվածը եւ ԽՍՀՄ-ի չպատմված պատմությունը՝ Ազգերի թատրոնից երեւանյան բեմում Հուսիթները գրավեցին ռազմավարական Թաիզ քաղաքը (Տեսանյութ) Թրամփը չարացած է Զելենսկու վրա. Սպիտակ տան պաշտոնյա Իրանը հաստատ մարտի պատրաստ է Թրամփը վրեժ է լուծում Ուկրաինայից, Եվրոպայից և գլոբալիստներից. Կիեւյան քաղաքագետ Ռուսները այլևս «կարմիր գծեր» չունեն. ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին ներկայացուցիչ Ռուս կինը երևանյան հյուրանոցին մեղադրում է իր զարդերը գողանալու մեջ Չինաստանի կառավարության ներկայացուցիչներ ներկայացած չինացի գործարարները հուսիթներից պահանջել են հանձնվել

Ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը․ ՆԳՆ

Քրեական

Հոկտեմբերի 9-ին «Գավառ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ ժամը 23-ի սահմաններում «որովայնի և կրծքավանդակի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների փողոցի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նրա վիճակը բժիշկները գնահատել էին ծանր: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Գեղարքունիքի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններին տուժածը հայտնել էր, թե վնասվածքը ստացել է ձիուց երկաթների վրա ընկնելու հետևանքով, ինչը, սակայն, իրավապահներին հավատ չէր ներշնչել:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ իրացնելիս պարզվել էր, որ 24-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է Անդրանիկի փողոցի բնակիչ 27-ամյա տղամարդը:
Հոկտեմբերի 10-ին նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 14-ին Գեղարքունիքի քրեական ոստիկանները դանակահարողին հայտնաբերեցին Սևան քաղաքի Աբովյան փողոցում և ձերբակալեցին։

Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ