Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Այո, պետք է աշխատատեղ և բնակարան Գյումրի քաղաքին, ես ամեն ինչ անում եմ, անհնարինն եմ անում. Վարդան Ղուկասյան

Ներքաղաքական

Ես առաջարկում եմ, որ քաղաքացիների ընդունելությունների ժամանակ ձեզանից մարդ գա, տեսնի, թե մեր ժողովրդի վիճակը ինչպիսին է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, Գյումրիի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ դիմելով ավագանու անդամներին։

«Ես 120-150 հոգի ընդունում եմ ամեն շաբաթ էլ։ Ես կառաջարկեի, որ ավագանիներից գան մասնակցեն ու տեսնեն, թե ժողովուրդը ինչ վիճակի մեջ է, ինչ պայմաններում է ապրում, ինչ խնդիրներ ունենում։

Առաջինը մարդկանց պետք է փրկել տնակներից և նաև աշխատատեղեր ստեղծել։ Երբ 1926 թվականին այստեղ երկրաշարժը է եղել, առաջինը կառուցել են տեքստիլ բոմբինատը, որտեղ աշխատել է 8000 բանվոր։ Գյումրի քաղաքում 90 հազար բանվոր է աշխատել, 40-ից 70 գործարան է եղել, ոչ մեկը չի գործում։ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունն էր, քանդել գործարանները, անասնապահական համալիրները ամբողջությամբ վերացրել, սեփականաշնորհել և երկիրը դարձրել մեկ միլիոն բնակչություն։  Ցավում եմ, որ այդ դաստիարակությունը շատ մարդիկ որդեգրել են և այդպես գնում են առաջ։

Այո, պետք է աշխատատեղ և բնակարան Գյումրի քաղաքին, ես ամեն ինչ անում եմ, անհնարինն եմ անում։ Ես գիտեմ, որ այստեղ շատ մարդիկ կան, որ նպաստում են և ուզում են, որ այդ հարցերը լուծվեն»,– հայտարարեց քաղաքապետը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ