«Իրավունք». ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա «Ժողովուրդ». ՀՀԿ-ից ՔՊ թռած Արմավիրի մարզպետն ուզում է քաղաքապետ դառնալ Զելենսկիի հետ հանդիպումից հետո Թրամփի բանագնաց Ուիտկոֆը կմեկնի ՌԴ-ի հետ բանակցելու «Հրապարակ»․ Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին «Իրավունք». ՔՊ–ական պատգամավորը կհասնի իր բաղձալի պաշտոնին «Ժողովուրդ». Աննայի արշավը Նիկոլի սրտովը չէ Ռուսաստանը պատրաստ է գործարքների ԱՄՆ-ի հետ, սակայն քաղաքական զիջումներ չեն լինի. Լավրով ԻՀՊԿ խոսնակը հայտարարեց «տնտեսական արմագեդոնի» մասին Զելենսկին վախենում է Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումից հնարավոր «նոր անակնկալներից» ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Աշոտ Մինասյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Դատախազության բողոքը բավարարվել է մասնակի

Իրավական

Աշոտ Մինասյանը, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, փոխադրելու ու պահելու համար, դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:

 

Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր այն արարքի համար, որ նա, խախտելով օրենսդրությամբ սահմանված կարգը, ձեռք էր բերել, փոխադրել և Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրին կից, իր տիրապետման ու օգտագործման ներքո գտնվող շինությունում մինչև 2020 թվականի նոյեմբերի 13-ը պահել էր՝

 

«ПК» տեսակի «BC 839» համարի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր,

«ПKMT» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող գնդացիր,

ձեռքի ակոսափող ուսումնական գնդացիրից մարտականի վերափոխված գնդացիր,

«AK-74» տեսակի 5,45 մմ /տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,

AKM» 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,

«AKM» տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ինքնաձիգ,

Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի 3 ակոսափող կարաբին,

«MAUSER Mod.98 տեսակի 7,92 մմ տրամաչափի ակոսափող հրացան,

«TO3-8» տեսակի 5,6 մմ տրամաչափի որսորդական-սպորտային ակոսափող 2 հրացան,

Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրացան՝ օպտիկական նշանառության սարքով,

Մոսինի կոնստրուկցիայի 7,62 մմ / տրամաչափի ակոսափող 2 հրացան,

«PПГ-7» տեսակի ձեռքի հակատանկային նռնականետ,

40մմ տրամաչափի «PПГ-7B» տեսակի «PД-409» համարի ձեռքի հակատանկային նռնականետ,

ռազմամթերք հանդիսացող 8.119 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ,

532 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ,

220 հատ 5,6 մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներ,

149 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ,

246 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ,

2 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ,

2 հատ 38SPL տրամաչափի փամփուշտներ,

1 հատ 10,75 մմ տրամաչափի փամփուշտ,

1 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտ,

1 հատ 7,65 մմ տրամաչափի փամփուշտ,

2 հատ գործարանային արտադրության 23 մմ տրամաչափի փամփուշտներ,

2 հատ գործարանային արտադրության «PГД-5» տեսակի ձեռքի բեկորային նռնակներ,

1 հատ գործարանային արտադրության «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային նռնակ,

1 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված նռնակ,

1 հատ «УЗРГМ-2» տեսակի պայթուցիչ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար,

2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ՝ նախատեսված «Փ-1», «РГ-42» և «РГД-5» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակների համար,

1 հատ «МУВ-2» տեսակի պայթուցիչ, որի վրա տեղադրված է «УЗР-ГМ» տեսակի պայթուցիչի բռնկիչ,

2 հատ «ЭДП-p»,

2 հատ «ЭДП»,

6 հատ՝ «ЭД-8-Э» և 5 հատ «ЭДП-КЗ» տեսակի գործարանային արտադրության էլեկտրադետոնատորներ,

1 հատ «КД-8А» և 12 հատ «КД-8C» տեսակի դետոնատորներ,

4 հատ գործարանային արտադրության բռնկիչներ՝ նախատեսված ձեռքի նռնակների պայթուցիչների համար, ինչպես նաև գործարանային արտադրության 400 գրամանոց տրոտիլային պայթաղյուս:

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին վճռել էր Աշոտ Մինասյանին մեղավոր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվակցել Աշոտ Մինասյանի՝ փաստացի անազատության մեջ գտնվելու 1 ամիս 27 օր ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 10 ամիս 3 օր ժամկետով ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։

 

Վերոնշյալ դատական ակտը բողոքարկվել էր Գլխավոր դատախազության կողմից. Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը և փոփոխել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը՝ վերացնելով Աշոտ Մինասյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ