Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». ՔՊ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նախկին բուժքրոջ վարած նիստին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական քառօրյայից առաջ  ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարում, քննարկում լիագումար նիստերի օրակարգ մտնող նախագծերը, ընդունում կամ մերժում դրանք։ Երեկ առողջապահության մշտական հանձնաժողովի նիստ կար, որն առաջին անգամ վարում էր նորընտիր նախագահ Հռիփսիմե Հունանյանը, որի ընտրությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, քանի որ նախագահը չունի բարձրագույն կրթություն:

Երեկվա նիստը կտապալվեր քվորումի բացակայության հիմքով, եթե ներկա չլիներ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որն օրերս է հողին հանձնել որդուն, սակայն ներկայացել էր։

Փոխարենը հանձնաժողովի անդամ ՔՊ-ականները չէին բարեհաճել ներկայանալ նիստին, ըստ ամենայնի, անձնական գործերն ավելի էին կարեւորել, քան աշխատանքը։

Չնայած ՔՊ-ն ինչպես բոլոր, այս յոթ հոգանոց հանձնաժողովում էլ մեծամասնություն է կազմում, բայց երեք անդամ էր ներկա՝ նախագահը, Լուսինե Բադալյանը եւ նորաթուխ պատգամավոր Վանիկ Օհանյանը, բացակայում էին Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանը, Էմմա Պալյանը, ընդդիմությունից Ասպրամ Կրպեյանը, որը երեխայի է սպասում եւ վատառողջ է։

Իշխանականներն ինչպես մատների արանքով վերաբերվում են իրենց աշխատանքին, այնպես էլ երկիր են կառավարում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ