Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ». Ինքնավնասումով բանակից փախած է, նախկին է ձկնգող իշխանական պատգամավորն աշխատում է ակնհայտ ստեր խոսելով

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««8 անգամ ներողություն կհայցեմ, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն», – «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ զրույցում հոկտեմբերի 14-ին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորին եւ հանրությանը հարկ է համարում հիշեցնել առնվազն մեկ խոշոր բարերարություն, որն արել է «Տաշիր» ընկերությունը Գեղարքունիքի մարզում, ինչի մասին հայտնել է Գեղարքունիքի ՔՊ-ական մարզպետ Կարեն Սարգսյանը 3 տարի առաջ:

«Սոթք գյուղի՝ 2022 թվականի սեպտեմբերյան հրետակոծության հետեւանքների վերացման ծրագիրը ընթանում էր դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից. պետական միջոցներով վերականգնվել են հրետակոծության հետեւանքով վնասված ու մեր կողմից հաշվառված 142 բնակարաններն ամբողջությամբ, իսկ «Տաշիր» հիմնադրամի միջոցներով կառուցվել է 147 բնակարանի նոր տանիքներ։ Եկող տարվա ընթացքում կկառուցվեն եւ, պատրաստի վիճակում, հրետակոծությունից տուժած ընտանիքներին կհանձնվեն նաեւ նորակառույց այս բնակարանները»,- հայտնել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Նարեկ Գրիգորյանը ինքնավնասումով բանակից փախած է, նախկինում զբաղվել է ձկնգողությամբ, իսկ հիմա իշխանական պատգամավոր է աշխատում` ժանրի կանոններով ակնհայտ ստեր խոսելով ու պոռոտախոսելով:

Այնպես որ, Նարեկ Գրիգորյանը պետք է ներողություն խնդրի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ