Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ներսում սրսկում են, դրսում՝ «կլիզմում»

Վերլուծություն

Հոկտեմբերի կեսն է։ Աշնանային սեզոնին բնորոշ՝ հարբուխներ, թոքաբորբեր, վարակներ ու իհարկե՝ «պատվաստման սեզոնը» բացված է։ Որպես կանոն՝ իշխանության շքախմբին առաջինն են սրսկում. այս անգամ էլ բացառություն չէր։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրությունների` սեզոնային գրիպի դեմ պատվաստվել են ոչ միայն ԱԺ պատգամավորներն ու աշխատակազմի ներկայացուցիչները, այլեւ շարժական խմբերը հպարտորեն մուտք են գործել հենց խորհրդարան՝ նրանց հարցերը տեղում լուծելու:

Ասում են՝ առողջությունն առաջնային է։ Ու ո՞ւմ առողջությունն է ավելի թանկ՝ պարզ է. ԱԺ շենքի ներսում գոնե պատվաստումն ապահովված է, իսկ ահա դրսում բնակվող քաղաքացիների ճնշող մեծամասնության համար առողջությունը, ըստ երեւույթին, արդեն իսկ «խղճի գործ է»։ Բայց արդյոք մեր իշխանությունները միայն գրիպի դեմ են պայքարում, թե այստեղ կան նաեւ այլ գաղտնի նպատակներ, օրինակ` ինչ-ինչ դեղորայք ներմուծելու, փողեր լվանալու կամ ժամկետը լրացող դեղերը պատվաստման միջոցով «սպիսատ» անելու…

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, արձագանքելով ԱԺ-ում գրիպի դեմ իրականացված պատվաստումներին, կիսահեգնական հարց է հնչեցնում. «Ազգային ժողովում ե՞րբ են նախատեսվում ճիճվաթափության գործողություններ»։ Ինչ խոսք, հռետորական այս հարցն իր մեջ ունի շատ ավելի խորը ու սուր շեշտադրումներ, քան սովորական աչքը կտեսներ։ Չէ որ բարոյաքաղաքական ճիճվաթափությունն այսօր անխուսափելի է դարձել, հատկապես երբ պատվաստանյութը համաժողովրդական պահանջ է դարձել։

Ի դեպ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հանդես է եկել հորդորով՝ քաղաքացիներին խորհուրդ տալով չուշացնել պատվաստումը. «Մի՛ ուշացրեք, 20 րոպե ծախսեք եւ պաշտպանվեք այս տարի շրջանառվող սեզոնային գրիպից...»: Մինչդեռ հարցն այն է, թե ով է մեզ պաշտպանելու այն քաղաքական վարակի դեմ, որը տարիներ շարունակ կրծում է պետականության հիմքերը։ Ո՞րն է այդ պատվաստանյութը, ո՞վ է պատրաստ այն կիրառել, եւ ո՞վ է պատրաստ ընդհանրապես ընդունել իր հիվանդության փաստը։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ՝ ԴԱԲԱ՞Ղ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԱԲԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գեւորգ Պապոյանի հայտարարությունն առ այն, թե Վրաստանում դաբաղ կա, եւ մենք՝ Հայաստանը, դրա կապակցությամբ ճիշտ ենք անում, որ պատվաստում ենք, արժանացավ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հեգնական արձագանքին. «Եթե Վրաստանում չլիներ դաբաղ, չէիք պատվաստելո՞ւ... Իսկ ինչի՞ց վերցրիք, որ դաբաղ կա, վրացինե՞րն են ասել»:

Սա եւս մեկ վկայություն է այն մասին, որ իշխանական տրամաբանությունն արդեն ոչ միայն քաղաքական, այլեւ համաճարակաբանական հիմքեր չունի։ Պետական քաղաքականությունը, ըստ էության, կառուցվում է երազներում տեսած տեղեկատվության վրա, առանց որեւէ հիմնավոր ապացույցի, առանց ազգային անվտանգության շահերի հաշվառման։

Արդյո՞ք մեր պետական կառույցները զեկուցում են միջազգային կառույցներին գրիպի, դաբաղի կամ այլ համաճարակների մասին, թե՞ պարզապես շարունակում են մազից կախված ապրել արտաքին պատվերների սահմանում։

Ընդհանրապես, վերջին շրջանում հորդորների պակաս չկա: Նուբարաշենի աղբավայրի չմարած հրդեհի օրերին Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին հորդորել էր քաղաքացիներին մնալ փակ տարածքներում՝ մայրաքաղաքային գազային պատերազմից փրկվելու համար։ Իսկ թե ով է այդ հրդեհի պատասխանատուն՝ հրդեհը սկսածը, չմարածը, վերահսկողությունից դուրս թողածը, թե անգործության մատնված քաղաքապետարանը՝ այդպես էլ մնաց անհայտ: 

ՊԱՏՎԱՍՏՎԱԾ, ԲԱՅՑ ՉԲՈՒԺՎԱԾ

Բայց պատվաստումները, այս կամ այն հիվանդությունների դեմ պայքարի իմատացիան առոչինչ են այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրի սահմաններից դուրս: Եթե ներսում օրվա իշխանությունը կամովին պատվաստվում է ու օրինակ ծառայում, ապա դրսում նրանց դաժան «կլիմզա» է սպասվում։ Ըստ որոշ հավաստի աղբյուրների` Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումներից մեկը Վլադիմիր Պուտինի հետ ընթացել է հենց այս կոնտեքստում: Իսկ պատճառը եղել է ամերիկացիների միջնորդությամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» ադրբեջանցիներին նվիրելու Փաշինյանի քաղաքականությունը: Չորով Փաշինյանին տեղն են դրել, որից հետո էլ հանրությունն ականատես եղավ Փաշինյանի արկածներին` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իր մասին հիշեցնելու հետ կապված:

Միջազգայնագետ Աննա Աբրահամյանը ընդգծում է, որ Նիկոլ Փաշինյանը թռել էր Շարմ էլ Շեյխ, որպեսզի Թրամփն իր անունը հիշի ու ասի՝ «ապրի Ալբանիայի վարչապետը»։ Բայց հիմա էլ Թրամփի կողմից նա որակվեց Ալիեւի հայրենակից: Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ հավելում է. «Նիկոլ Անհողը Խաղաղության գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հիշեցրել է, որ ինքը ՀՀ վարչապետն է«Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն Ձեզ, Աստված պահապան Ձեզ»,- Շարմ էլ Շեյխում Թրամփին ելույթից հետո ասել է Նիկոլը...»:

Առավել ուշագրավ է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի դիտարկումը. «Ալիեւի հայրենակից Նիկոլ, Թրամփի «վոցապն» էլ քեզ չի օգնելու, իզուր քեզ մի կոտորի եւ ձեռքով սրտիկելու շողոքորթական ծամածռություններ մի արա Էսքանից հետո, եթե դեռ կասկածներ կային՝ ո՞վ են սրանք, ո՞վ է սա, ինչ գեներ ունեն, այդ կասկածները ցրեց անձամբ մեծն Թրամփը։ Մնում է ՀՀ քաղաքացին ինքն իր համար վերջապես ընկալի, հստակեցնի, առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում ինքն ո՞ւմ է ընտրելու՝ հա՞յերին, թե՝ ոչ հայերին։ Միշտ եմ ասում` առաջիկայում չեն լինելու սովորական համապետական ընտրություններ, լինելու է ազգայինի ընտրություն»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ Ո՛Չ ԳՐԻՊՆ Է, Ո՛Չ ԷԼ ԴԱԲԱՂԸ

Անխոս, որպեսզի պետությունը առողջ լինի՝ բավական չէ պատվաստել պատգամավորներին։ Պետք է բուժել պետական մարմինը, որը վարակված է արտաքին կախվածությամբ, անկախ ու հայրենասեր լինելու ձեւացմամբ, իսկ իրականում՝ ամբողջությամբ կապիտուլացված վարքագծով: Եվ եթե այս գնահատականը մի ժամանակ չափազանցություն կարող էր թվալ, ապա այսօր, երբ պետությունը բացարձակապես չի արձագանքում պատերազմի, խաղաղության, զինադադարի, կամ նույնիսկ հիվանդությունների քաղաքականությանը՝ պարզ է դառնում՝ կախված ենք արտաքին քաղաքական պատվաստանյութերից` բառիս բոլոր իմաստներով։

Այնպես որ, Հայաստանի իրական խնդիրը ո՛չ գրիպն է, ո՛չ էլ դաբաղը։ Խնդիրը վարակված քաղաքական դաշտն է, վարակված գործիչները, ու ամենակարեւորը՝ վարակված լռությամբ հարմարված հասարակությունը։ Այս պայմաններում նույնիսկ շարժական պատվաստման խմբերը մեզ չեն փրկի։ Մեզ անհրաժեշտ է մեկ այլ շարժական թիմ՝ ազգային արժանապատվությամբ զինված, պատրաստ ճիճվաթափելու համակարգը: Իսկ մեզ մնում է առողջություն մաղթել մեր երկրին ու իմաստուն ժողովրդին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված