Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ. Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
ԹեմաՄայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը անդրադարձել է հոգևորականների ձերբակալություններին:
«Ստալինյան բռնատիրության սցենարը թևակոխում է իր վերջին արարը: Այսօրվա իրադարձությունները Արագածոտնի թեմում, քահանայից դասի և առաջնորդի բռնի անհետացման երևույթները, իրավապաշտպանների ահազանգերն ու մասնագիտական գնահատականները խոսում են այն մասին, որ մենք այլևս ավտորիտար իրականության մեջ ենք ապրում: Այդպիսի հասարակություններում մարմինն սպանելուց բացի ճիգ ու ջանք չեն խնայում հոգին սպանելու: Եվ ուրեմն ամեն բան պետք է անել, որ հոգին չմարի: Պետք է հոգևոր գիտակցությամբ ու աներեր հավատով ամուր կանգնել մեր հոգիները պաշտպանող խրամատներում:
Լռելն այլևս դառնում է անտանելի մի բեռ: Լռելն ու լուռ հետևելը կարող են սպանել մեր հոգիները…», - շեշտել է Հայր սուրբը:
