Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալները ուղղելու վրա. Հենրի Ավագյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով մեր ընտրանու վերջին հանդիպումներին.
«Ես հավատում եմ այն պրոցեսին, ինչի միջով հիմա մենք անցնում ենք։ Սա իմ հավաքականն է, այստեղ մեղավորներ փնտրելու փոխարեն մենք աշխատում ենք սխալները ուղղելու վրա։ Մեր մեծ աշխատանքի և միասնականության շնորհիվ մենք շուտով կլինենք հավաքական, որի հետ շատ-շատերը հաշվի կնստեն։
Այս չափից շատ էմոցիոնալ խաղերից հետո կարևոր է արագ վերականգնվել և շարժվել առաջ։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներից՝ անմնացորդ նվիրման և աջակցության համար։ Ամեն ինչ փոխադարձ է, իսկ հաղթանակները երկար չեն սպասեցնի»,- գրել է Ավագյանը Instagram-ի իր միկրոբլոգում։
