Հուդայի վախճանը կախաղանն է
Եկեղեցու դեմ այս քայլերը կստիպե՞ն, որ կաթողիկոսը հեռանա, Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը վստահ է.
- Սատանան տակից եկեղեցու դեմ աշխատել է։ Տեսեք՝ պարսկական արշավանքներ, Ավարայր, հետո արաբական արշավանքներ, նորից հալածանք եկեղեցու դեմ, նորից կրոնափոխության խնդիրներ։ Հետո նայում ենք՝ մոնղոլ-թաթարական արշավանք՝ նույն պատմությունը, հետո՝ սերջուկ-թուրքական արշավանք, էլի՝ նույն պատմությունը։ Եկեղեցին անցել է այդպիսի բաների միջով։
Անդրադառնալով նրան, որ այս ամենի հիմքում Տեր Արամի հնչեցրած հայտարարություններն են, թե 2021-ին «իրենց հարկադրել են մասնակցել ցույցերին», Տեր Ահարոն քահանա Մելքումյանն ասել է.
-Հուդայի վախճանը կախաղանն է, ով ուզում է՝ լինի։ Մյուս կողմից էլ՝ չեմ կարծում, որ այդ քահանան, որ խոսել է, ցանկացել է որ նման բաներ լինեն։ Չեմ ուզում հավատալ, որ հոգևորականն ընդունակ է նման բաների։ Պարզապես սրանք օգտագործել են»
