Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել

Հասարակության մի հատված հաշտ ապրում է այս իրականության հետ․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը մեջբերել է Նժդեհի խոսքերը և զուգահեռներ տարել  այսօր մեր երկրում տիրող իրականության հետ․

«Մի զայրանար, քանզի անձիդ դեմ ապերախտողը շուն չէ, այլ՝ մարդ։

Անհայրենասերը քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն, եւ հէնց այդ է պատճառը, որ նա չի հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանութիւնը։

Ահա, թե ուր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը։

Մի աստուածիութիւն ունին սրանք- օրուայ իշխանաւորը, որի մանկլաւիկը, պնակալէզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկութիւնը։

Նման չարարիւեստ էակներից շաղախուած մի ցածոգի ամբոխ, դարեր առաջ սպանեց Սոկրատէսին, եւ աւազակների հետ՝  խաչ հանեց Նազովրեցուն։

Գարեգին Նժդեհ . «Ռազմիկ», 1940, 25 դեկտեմբեր»։

Հ.Գ. - 80 տարի է անցել հանճարեղ Նժդեհի այս խոսքերն արտասանելուց, բայց դժբախտաբար, նմանատիպ իրավիճակ է տիրում այսօր մեր հայրենիքում։

Բանտարկվում են ազգային բարերարներ ու եկեղեցականներ, բայց հասարակության մի հատված այս ամենը չնկատելու է տալիս՝ հաշտ «ապրելով» այս իրականության հետ»,- սոցցանցի իր էջում գրել է Շարմազանովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ