Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

Նարեկ Գրիգորյանին կոչ եմ անում պահել իր խոստումը և Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն խնդրել. Ալեքսանյան

Ներքաղաքական

«Մեր ձեւով շարժման» անդամ Ալիկ Ալեքսանյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ՔԿ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հայտարարությանը, թե 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Սամվել Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն։

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանը Ֆակտոր TV-ի եթերում, խոսելով ազգային բարերար Սամվել Կարապետյանի մասին, նշել է, որ 8 անգամ ներողություն կխնդրի, եթե Կարապետյանը ցույց տա Գեղարքունիքում 1 բարերարություն։

 

Գրառմանը կից ներկայացնում եմ հակիրճ տեսանյութ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից, որտեղ Սամվել Կարապետյանը իր միջոցներով վերականգնել է 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայից տուժած 147 բնակելի տուն։

Պարոն Նարեկ Գրիգորյանին կոչ եմ անում պահել իր տղամարդու խոստումը և Սամվել Կարապետյանից 8 անգամ ներողություն խնդրել»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ