Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Ucom և Nokia. Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար

Տնտեսություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները հոկտեմբերի 14-ին, Silicon Mountains 2025՝ «Արհեստական բանականության անատոմիան» տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։

Ucom-ը և Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում և դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։ Հուշագրի համաձայն, ընկերությունները կհամագործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում արհեստական բանականության կիրառությունների և համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ՝ մշակված հայեցակարգերը ստուգելու համար: Նրանք նաև կանցկացնեն առաջատար լաբորատոր և/կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար և ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ՝ 3GPP ստանդարտների շրջանակներում։

«Ucom-ում մենք համոզված ենք, որ ապագան կառուցվում է հենց այսօր․ ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառումը 6G-ի համար դառնալու են կապի նոր իրականության հիմքը։ Nokia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ և արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք բարձր են  գնահատում այն, որ մեր երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունը Nokia-ի հետ նոր փուլ է մտնում՝ նոր հնարավորություններ ստեղծելով աճի համար։ Այս բոլոր նորարարությունների նպատակը մեր հաճախորդների համար արհեստական բանականության տրամարդած ամենավերջին լուծումները ներդնել է և նրանց կյանքը հեշտացնելը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի՝ ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում և աշխարհում։ ԱԲ-ն 6G-ի բնական մասն է կազմում, որովետև ԱԲ-ն կարող է ցանցերի ռադիո հասանելիությունը դարձնել ավելի ինքնավար և խելացի՝ մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը և ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարևոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարևոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում և միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։

 

Նշենք, որ Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով 2024 թվականին պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom–ի և Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները՝  ներդնելով նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը բարելավել է բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ ապահովելով տվյալների ավելի արագ և հզոր փոխանցում: Արդյունքում Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը, և Հայաստանի բնակչության ավելի 91․2 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից։ 

 

Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ բացահայտեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։  Այն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, միջոցառմանը աջակցում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, իսկ Ucom-ն վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված