Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս հոգևորականների դեմ. Հոխիկյան

Ներքաղաքական
«2018-ին երբ Նիկոլի հովանավորած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները Գնդեվանքում հարձակվել էին Կաթողիկոսի վրա, ապա գրոհել Մայր Աթոռի Վեհարանը, եկեղեցու բազմաթիվ սպասավորներ իրենց աջակցությունը հայտնեցին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։
 
Այդ ժամանակ Ստեփան Ասատրյանը սարկավագ էր, ով հանդիպման ժամանակ ելույթ էր ունեցել կաթողիկոսի առաջ ու, ըստ ներկաների պատմածների, հայտարարել էր, թե պատրաստ է իր կյանքը տալ հանուն Վեհափառի։
 
Դրանից հետո Վեհափառի օրհնությամբ Ստեփան սարկավագը դարձավ քահանա' կրելով Տեր Արամ Ասատրյան անունը, նշանակվեց հոգևոր ծառայության Հովհանավանքում։
 
Այդ նույն ժամանակ նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։
 
Այդքանից հետո Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ։
Ու դրանից հետո Օհանավանքի որևէ բնակիչ պիտի ասի, թե իրենց մոտ բարոյական ու աստվածասեր քահանա է ծառայո՞ւմ: Ափսոս է Հովհանավանքը, որի սուրբ պատերը պղծվում են», - գրել է մեդիափորձագետ ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ