ԱԱ-2026. 28 երկրի հավաքական արդեն նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր
Սպորտ28 երկրի հավաքական արդեն նվաճել է եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ Կազմակերպիչ երկրներ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի հավաքականներն առանց պայքարի են ստացել մասնակցության իրավունքը։
Ուղեգրեր են նվաճել Անգլիան, Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Ուրուգվայը, Կոլումբիան, Պարագվայը, Մարոկկոն, Թունիսը, Եգիպտոսը, Ալժիրը, Գանան, Կաբո Վերդեն, Սենեգալը, Կոտ դ’Իվուարը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Իրանը, Ուզբեկստանը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Ավստրալիան ու Նոր Զելանդիան։
Աշխարհի առաջնությանն առաջին անգամ կմասնակցի 48 հավաքական՝ բաժանված 12 խմբի։ Փլեյ-օֆֆը կսկվի 1/16 եզրափակիչից։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
