⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

ՇՏԱՊ. Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են

Իրավական
Փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ահազանգում է, որ Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել՝ նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
 
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
 
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը):
Ըստ այդ նորմի՝
 
Բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
 
Հ.Գ. Բերման են ենթարկվել նաև հետևյալ քահանաները՝
Տեր Փառեն
Տեր Մանուկ
տեր Հայկ
տեր Մկրտիչ
Տեր Ղևոնդ
Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ», - նշել է նա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ