5 հոգեւորական գտնվում են Երևան քաղաքի քննչական կոմիտեում
ԹեմաԱյս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև՝ մի շարք քաղաքացիական անձինք», - մանրամասնեց փաստաբվանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Այս մասին 24News-ին ասել էր Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսային նաև հայտնել էր, որ խուզարկվել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:
Վերջինս նույնպես քննչական բաժին է տեղափոխվել։
