ԵԱ. Հայաստանի հավաքականների արդյունքները
ՍպորտՎրաստանի Բաթում քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը։
Վերջին` 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվել է Վրաստանի երկրորդ թիմին։
Արամ Հակոբյանը հաղթել է, Գաբրել Սարգսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը պարտվել են։
Տղամարդիկ մրցաշարում տարել են 2 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 2 պարտություն` 9 միավորով զբաղեցնելով միայն 20-րդ տեղը։ 15 միավորով Եվրոպայի չեմպիոն է դարձել Ուկրաինայի հավաքականը։
Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է 2464 վարկանիշ ունեցող Յուլիա Օսմակին, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են գրանցել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է։
Հայաստանի թիմը 12 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ կանանց պայքարում չեմպիոն է դարձել Լեհաստանը` հավաքելով 16 միավոր։
