Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին

Սարյանական տարվա ամփոփիչ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ

Մշակութային

Ս/թ դեկտեմբերի 9-ին ժամը 17:00՝ Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի համերգասրահում տեղի կունենա Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի «Սարյան» երգչախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գրիգոր Հարությունյան): Համերգն իրականացվում է Հայաստանի Կոմպոզիտորների միության հետ համատեղ և նվիրված է հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանի 105 ամյակին: Ծրագիրը կազմված է հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններից (այդ թվում՝ պրեմիերաներ): «Սարյան 105» համերգային երեկոյի ընթացքում միասնական ելույթ կունենան Սարյան երգչախմբի 105 սաներ: 

Համերգի նպատակն է հանրայնացնել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Սարյան» երգչախումբը որդեգրել է առաքելություն. այն է՝ կատարել, տարածել և հանրայնացնել գերազանցապես հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Այս համերգը ևս մեկ խթան կլինի, որ երաժշտասեր հանրությունը ծանոթանա հայ խմբերգային արվեստին:

Համերգային ծրագրում կհնչեն Արամ Սաթյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Արմենուհի Կարապետյանի, Վահե Հայրապետյանի, Խաչատուր Մարտիրոսյանի, Մարտին Վարդազարյանի, Նարինե Զարիֆյանի, Աննա Ազիզյանի, Խաչատուր Ավետիսյանի, Առնո Բաբաջանյանի և Ղազարոս Սարյանի խմբերգերը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ