Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին» Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ) Առուշի «գոլդ» զրոյական կետը Ռաֆայել Երանոսյանի «չեզոքությունը» Պատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիան Գիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին «Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին Ինչ է հայտարարագրել Փաշինյանը «ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ ՄՏՔՈՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԻ ՌՈՒՍ ԸՄԲԻՇԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՈՒՄ». ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ինչպես են թալանում ժողովրդին

Ներքաղաքական

Լրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է. 

«Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ քաղաքացիները գենդեր փարթի էին կազմակերպել Շաքիի ջրվեժում, գունավորել և փաստացի այլանդակել այն։ Սա բնության հանդեպ բացահայտ վանդալիզմ էր։ Իսկ էկոպարեկները, որոնք պիտի կանխեին նման երևույթը հատուկ պահպանվող տարածքում, պարզապես չկային։ Ո՛չ արձագանք, ո՛չ միջամտություն։

Պետության բյուջեից միլիոնավոր դրամներ է մսխվում էկոպարեկային ծառայության վրա՝ կառույց, որը պիտի պաշտպանի Հայաստանի բնությունը, սակայն այսօր այն դարձել է անօգուտ բյուրոկրատական մարմին, որը զբաղված է կոռուպցիայով, թմրանյութերի շրջանառությամբ, ապօրինի ծառահատումներով, մի խոսքով՝ ամեն ինչով՝ բացի բնության պահպանությամբ:

Ուշագրավ է, որ այս կառույցը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ, և առաջինը հենց Սյունիքի մարզում է գործարկվել՝ այն մարզում, որտեղ ջրվեժը այլանդակվեց։ Ծառայության ստեղծման համար պետական բյուջեից ծախսվել է 5.7 միլիարդ դրամ, իսկ միայն ծառայողական համազգեստների վրա՝ 35 միլիոն 837 հազար դրամ։ Բայց, ինչպես տեսնում ենք, վատնված գումարից բնությունը ոչինչ չի շահում։

Փոխարենը շահում է էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը, ով ավելի շատ զբաղված է իր քաղաքական կարիերայի առաջխաղացմամբ, քան բնության պահպանությամբ։

«Իշխանության» աղբյուրների փոխանցմամբ՝ Վլադիմիր Կիրակոսյանը լրջորեն աչք ունի Շրջակա միջավայրի նախարարի աթոռին։ Հենց այդ հավակնությամբ էլ բացատրվում է վերջին ամիսների նրա չափազանց ակտիվ ինքնագովազդը և շոուներով լցված այցելությունները մարզեր։ Կիրակոսյանը, նախարարության իր մերձավորների հետ, իրեն պահում է արդեն որպես նախարար՝ փորձելով ստեղծել ազդեցիկ պաշտոնյայի կերպար։

Փաստացի, մինչ գործող նախարար Համբարձում Մաթևոսյանը զբաղված է Հայաստանում կայանալիք COP-17 միջազգային համաժողովի պատրաստությամբ, նրա ենթական տարված է նախարարի աթոռն իր համար «տաքացնելու» հաշվարկներով։

Նախարարության աշխատակիցների շրջանում Կիրակոսյանը հայտնի է ցուցամոլությամբ։ Նա հաճախ շրջում է շքեղ մեքենաներով, ունի անձնական անվտանգության աշխատակից («ախրաննիկ»): Ընդ որում այն դեպքում, երբ Փաշինյանը հրահանգել է՝ հավաքել նախարարության ծառայողական մեքենաները:

Ավելին՝ շոուների սիրահար Կիրակոսյանը սիրում է, որ իրեն դիմավորում են նախարարին վայել հանդիսավորությամբ, լուսանկարներով, ժպիտներով ու պաշտոնական արարողակարգով։ Նա նախօրոք իր տեղակալին է ուղարկում մարզեր, որպեսզի վերջինս նախապատրաստի նրա այցը և կազմակերպի արարողակարգային դիմավորումներ՝ լուսանկարներով և տեսանկարահանումներով։ Վերջին օրերի պաշտոնական հրապարակումները ցույց են տալիս, որ ծառայության ղեկավարին շատ դեպքերում դիմավորում է հենց իր տեղակալը, ինչը բնականաբար տարօրինակ և անհամաչափ է նման կառույցի համար։

Փաստացի մինչ էկոպարեկային ծառայության ղեկավարը զբաղված է ինքնագովազդով, բնությանը մնում է անտեր։ Եթե կառույցը գործեր իր նպատակին համապատասխան, այսօր Շաքիի ջրվեժը չէր դառնա գունազարդ փարթիի վայր, էկոպարեկները չէին զբաղվի թմրանյութերի շրջանառությամբ, ապօրինի ծառահատումներով, կոռուպցիայով»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարիԹաթոյանը ՔՊ-ի քարոզարշավին պարտադրանքով գնալու ձայնագրություն միացրեց․ «Ասվե՛լ ա, գնո՛ւմ ենք, վե՛րջ»Զելենսկի. Ռուսաստանը պատրաստվում է հարվածել Ուկրաինայի «որոշումների կայացման կենտրոններին»Թրամփը չգիտի չինարեն, իսկ նախագահ Սին` անգլերեն. բա այդ ինչպե՞ս են իրար հետ խոսում (Տեսանյութ)Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռուշի «գոլդ» զրոյական կետըՏավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ ԴանիելյանՌաֆայել Երանոսյանի «չեզոքությունը»Վաղվանից դադարեցվում է Մյասնիկյան պողոտայից Նորք-Մարաշ տանող ճանապարհի երկկողմանի երթևեկությունըՊատահական չէ, որ Մոսկվան հիշեցրեց՝ ով էր դարեր շարունակ կանգնեցնում թուրքական էքսպանսիանՔանաքեռ-Զեյթունում թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIPԹրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասինԶելենսկին կրկին հորդորել է ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբԳիշերվա կեսին синий туман մասիվցիների գլխին Զզվում եմ քեզնից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա էրեխես. որդեկորույս մայրը՝ ՓաշինյանինՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ ՊեսկովԻնչ է հայտարարագրել Սուրեն ՊապիկյանըԱրամ Դանիելյանը մեղադրվում է հողեր օտարելու մեջ«Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխինՓաշինյանի թիկնապահները Էջմիածնում իրար ձեռք բռնած՝ «օղակի» մեջ են պահում նրան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված