Այ՛ո, այսօր պատերազմի օր է, համոզված չեմ որ կհաղթենք, բայց կկռվենք.Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ
ՍպորտԺամեր անց աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորմանլ փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։ Ի՞նչ տրամադրություն է տիրում թիմում, ի՞նչ ակնկալիքներ ունի թիմից Հայաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, ֆուտբոլասերների կուռք դարձած Եղիշե Մելիքյանը, մեզ հետ զրույցում այսպես պատասխանեց.
-Հիմա վստահ կարող եմ ասել, որ այսօր մենք ունենք լավ թիմ, լավ տղաներ, հավատքով լցված: Համոզված եմ, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք եւ երկար ճանապարհ պետք է գնանք: Այ՛ո, այսօր պատերազմի օր է, համոզված չեմ, որ կհաղթենք, բայց կկռվենք: Տա Աստված, որ հաղթանակը մերը լինի, բայց չհաղթելու դեպքում էլ չենք տխրելու: Որովհետեւ ավելի կարեւոր ձեռքբերումներ ունենք մեր թիմումը, ինչը վաղ թե ուշ մեզ կտանի դեպի հաղթանակ: Ինձ համար կարեւորն այն է, որ թիմը միասնական է, միմյանց նվիրված ու պատրաստ պայքարի առաջնագծում կանգնելու:
