Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Մխիթարյանը «ստեղծել է» կատարյալ ֆուտբոլիստի հավաքական կերպար

Սպորտ

 

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականի հետ զրույցում կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը.

Կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Ալֆոնսո Դևիսի արագությունը, Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ տեսողությունը և Զինեդին Զիդանի փոխանցումների ճշգրտությունը։ Ինչ վերաբերում է ֆիզիկական տվյալներին և հարվածին, Մխիթարյանն այստեղ առանձնացնում է Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածությունը և նրա անզուգական հարվածը, իսկ երկար փոխանցումների վարպետը, անշուշտ, պետք է լինի Դևիդ Բեքհեմը։

Գնդակի խլման հարցում կատարյալը կլիներ Կլոդ Մակելելեն, իսկ վարպետության բարձրագույն դրսևորման համար նա նշել է Կակային, թեև որոշակիորեն տատանվելով։ Եվ վերջապես, կատարյալ ֆուտբոլիստի ղեկավարական հատկանիշները պետք է լինեն անզիջում առաջնորդ Ջոն Թերիի մակարդակի վրա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ