Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

Վաղարշապատում գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրն առաջադրվել է ավագանու թեկնածու

Ներքաղաքական
Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը եւս մասնակցելու է Վաղարշապատի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին տեղեկացանք «Հաղթանակի 5-րդ բրիգադի» լրատվության բաժնի պետ ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՑ:
 
«Վաղարշապատի խոշորացված համայնքում նոյեմբերի 16- ը պատմական օր է։ Այդ օրն իր ձայնն է բարձրացնելու հայի տեսակը՝ թասիբով ու արժանապատիվ հայը։
 
Այդ օրն անհայրենիք ստահակները պետք է իրենց «հաղթանակը» տեսնեն պարտված՝ ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ մեզ՝ հայերիս խաբում էին «հաղթելու ենք» բարբաչանքով, բայց ունեցանք պարտություն՝ այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս կապիտուլյացիայի ենթարկեցին Արցախը ու շարունակում են հանձնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։
 
Եթե այդ ստահակների թեկնածուն մոռացել է իր հոր՝ Մեխակ Մեխակյանի հերոս մարտական ուղին՝ Մեխակավան բարձունքը, ուր ամեն տարի Զորավար Մանվել Գրիգորյանն իր երկրապահների հետ ծաղիկներ էր դնում հոր զոհված վայրում ու պարտադրում թշնամուն հարգել Արցախի համար նահատակված հերոս տղերքին, ապա «Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու՝ Այծեմնիկ Գրիգորյանը պատվով, առաքելությամբ տանելու է իր հոր թողած սուրբ խաչը ու իր հետ տանելու է այն ընտրազանգվածին, ում համար հայրենիքը սրբություն է։
 
Ուրեմն՝ ի պատիվ վաղարշապատցիների՝ աշխարհին պիտի ցույց տանք, որ հայը նույն հայն է, ոչինչ չի փոխվել ու չի կարող երբեք մոռանալ իր պատմությունն ու անցյալը։ Խաղաղություն չեն մուրում՝ խաղաղություն պարտադրում են», - նշել է նա։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ