⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին ՔԿՀ-ում ծեծել են. ՔԿԾ-ն չի հերքում․ Փաստինֆո

Իրավական

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել։ Այս մասին տեղեկություններ են շրջանառվում մամուլում, որոնց համաձայն՝ բռնությունը գործադրվել է մենախցից ընդհանուր խուց տեղափոխվելուց հետո, դեպքից հետո նրան կրկին տեղափոխել են մենախուց։

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու, իսկ հարցապնդումներին, թե ինչ վիճակում է գտնվում Օհանյանն այժմ, արդյոք շարունակում է գտնվել մենախցում, արդյո՞ք ծառայողական քննություն նշանակվել է, թե ոչ՝ կառույցից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ ՔԿ-ից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ դեռևս հաղորդում չեն ստացել, քրեական վարույթ նախաձեռնված չէ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ